ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արևմուտքը կրկին սինխրոն խաղացնում է Բաքվին և Երևանին

Արևմուտքը կրկին սինխրոն խաղացնում է Բաքվին և Երևանին
14.06.2024 | 15:16

Արևմտյան կողմի, մասնավորապես ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունից (ՀՀ ներքաղաքականին վերաբերող) հետո ակներև է, որ տեղի է ունեցել Արևմուտք-Նիկոլ նոր պայմանավորվածություն: Արևմուտքին Հայաստանը հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է վնասել Ռուսաստանին, սրանից հետևություն, որ պայմանավորվածության թեման առարկայական հակառուսականությունն է, իսկ այս պահին ամենահավանականը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն է:

Վերջին 24 ժամում Ադրբեջանը երեք պաշտոնական հայտարարություն է տարածել, թե իբր Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը. սա նշանակում է՝ Արևմուտքը կրկին սինխրոն խաղացնում է Բաքվին և Երևանին՝ Ադրբեջանի ներխուժում ՀՀ սուվերեն տարածք, մեղադրանք Երևանից ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չպահելու մեջ:

Այս պահին սա ամենահավանական սցենարն է՝ Մերձավոր արևելքում կատարվողի (Իսրայել-Հեզբոլլահ սրացող բախումներ) համատեքստում:

Վերը նշված սցենարի չիրականացման դեպքում առարկայական այլ հակառուսական գործողություն պետք է անի Նիկոլը, որի հապաղման դեպքում ականատես կլինենք մարդաշատ փողոցի՝ ընդհուպ հայաստանյան մայդանի:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 3953

Մեկնաբանություններ