Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Մարդիկ լրիվ տարբեր աշխարհներից են եկել

Մարդիկ լրիվ տարբեր աշխարհներից են եկել
02.08.2024 | 11:02

Վերջապես նայեցի օլիմպիադայի բացումը։ Հետաքրքիր էր, հատկապես՝ Սենով լողացող միգծանի աշխարհագրությունը։ Ես չգիտեի, որ աշխարհում էդքան պետություն կա։ Նենց տպավորություն էր, կարծես ինչ-որ մարդիկ իրանց խոհանոցն անկախ պետություն են հայտարարել, գոգնոցից դրոշակ են կարել ու եկել Փարիզ՝ մարզական օմլեթաշինության մրցումներին մասնակցելու։ Դե, Փարիզ գնալու համար ի՜նչ չես անի։ Ես էլ իմ լվացքի մեքենան անկախ պետություն կհռչակեի ու հեծած կգնայի Փարիզ, եթե շուտ գլխի ընկնեի։ Քթի ծակ ա պետք ունենալ։

Չէ, մեր ժամանակ աշխարհագրությունն ավելի կանխատեսելի գիտություն էր։ Եթե պետությունը կա, ուրեմն՝ կա։ Նենց չի, որ օլիմպիադայի բացմանը հայտնվի, դրոշակ-մրոշակ թափահարի, իսկ փակմանը հրաժեշտ տա ու անհետանա տեսադաշտից՝ մինչև մյուս օլիմպիադա, երբ կպարզվի, որ դրա տեղը մի հինգ-վեց նոր պետություն ա բուսնել։

Այբբենական կարգով լողացող նավերը ևս մի անգամ փաստեցին լատինական տառերի անկատարությունը։ Ես գիտեի, թե մենակ հայերենի առումով են անկատար, բայց չէ՛, աշխարհագրական առումով ավելի անկատար են։ Ասենք՝ լողում են նավերն այբբենական հերթականությամբ։ Լատինատառ այբուբենում դրանք իրար ամենամոտն են։ Բայց իրականում՝ նրանց միջև հսկա անդունդ ա՝ մարդիկ լրիվ տարբեր աշխարհներից են եկել։ Մեկում մարդիկ բարեկեցիկ երկրից են՝ ապրում են սիրուն, կոկիկ քաղաքում, տուն ունեն, մեքենա, բանկում հաշիվ ունեն, մաքուր, անվտանգ սնունդ են ուտում, արձակուրդին մի էկզոտիկ տեղ են գնում հանգստանալու... Իսկ մյուս երկրում սով ա, պատերազմ, համաճարակ, մարդիկ օրուգիշեր մեջքները ծռած աշխատում են մի կտոր հացի համար, նրանց կողոպտում են, սպանում, բռնաբարում։ Իսկ մարդիկ երկու նավում էլ տոնական տրամադրությամբ են՝ հանդիսավոր, սիրուն, դրոշները թափահարում են, ողջունում մարդկանց։

Երկու շաբաթից ամեն մեկն իր երկիրն ա գնալու ու հայտնվի իր աշխարհում, մտնի իր առօրյա կյանքի մեջ՝ օրհնյալ կամ անիծյալ...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 14514

Մեկնաբանություններ