ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մարտնչող միջակությունների ժամանակը

Մարտնչող միջակությունների ժամանակը
17.10.2024 | 15:21

Երբ իմացա Զառա Տոնիկյանի մահվան մասին, սկսեցի կարդալ ու դիտել նրան։ Ու նրա խոսքերից մեկը հատկապես աչքի ընկավ։ Այդ դրվագում Զառան պատմում է, թե ինչ տեղի ունեցավ մշակույթի հետ անկախացումից անմիջապես հետո։ Իսկ տեղի ունեցավ այն, որ առաջ գնալու որոշիչ գործոնը, տաղանդավորության փոխարեն, արդեն շուստրիությունն էր։

Հայտնի փաստ է, որ ոչ միջակ, տաղանդավոր մարդիկ ավելի համեստ են լինում, իսկ միջակները՝ ընդհակառակը, փայլում են իրենց «պռաբիտ» լինելու ունակություններով։

Ու այս երևույթը միայն մշակույթում չէ։ Անկախացումից ի վեր մեզ մոտ հաստատվել է միջակների տիրապետություն, և մենք հենց հիմա էլ այդ տիրապետության ներքո ենք։ Քաղաքականություն, բիզնես, մշակույթ և նույնիսկ ՏՏ-ն միջակների տիրապետության ներքո են։

Հեչ պատահական չի, որ ներկայի դոմինանտ քաղաքական միտքը նրա մասին է, թե ում կպցնենք, ոնց «պռաբիտ» լինենք, այլ ոչ թե՝ ինչպես բանակ, տնտեսություն, մշակույթ ու ընդհանրապես երկիր կառուցենք։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 17579

Մեկնաբանություններ