ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

«Բարի լույս, հայեր» շարքից

«Բարի լույս, հայեր» շարքից
19.10.2024 | 14:27

Մի անգամ ծեր ճգնավորին հարցրեցին․

-Այդ ինչպե՞ս է, որ քեզ չի հոգնեցնում մենակությունը։

Եվ նա պատասխանեց․

-Ես անելու լիքը բան ունեմ։ Ես պետք է սովորեցնեմ երկու բազեներին ու երկու արծիվներին, հանգստացնեմ երկու նապաստակներին, վարժեցնեմ օձին, մոտիվացնեմ ավանակին ու հնազանդեցնեմ առյուծին։

-Բայց մենք քո կողքին ոչ մի կենդանի չենք տեսնում։ Որտե՞ղ են նրանք։

Անապատականը պատասխանեց․

-Այդ կենդանիներին մենք կրում ենք մեր մեջ։ Երկու բազեները հարձակվում են այն ամեն վրա, ինչ տեսնում են՝ լավ թե վատ, օգտակար թե վնասակար։ Ես պարտավոր եմ նրանց սովորեցնել տարբերակել։ Դրանք իմ աչքերն են։

Երկու արծիվներն իրենց ճանկերով վիրավորում ու բզկտում են այն ամենն, ինչին դիպչում են։ Ես պիտի սովորեցնեմ նրանց ծառայել ու օգնել՝ առանց վնասելու։ Դրանք իմ ձեռքերն են։

Նապաստակները հավերժ այս ու այն կողմ են ցատկոտում, վախենում են ու թաքնվում։ Ես պետք է նրանց հանգստացնեմ ու սովորեցնեմ հաղթահարել ծանր իրավիճակները և ոչ թե փախչել հիմնախնդիրներից։ Դրանք իմ ոտքերն են։

Ամենադժվարն օձին հետևելն է։ Թեպետև նա վանդակում հուսալի փակի տակ է, սակայն միշտ պատրաստ է գրոհել, խայթել ու թունավորել ցանկացածին, ով կողքին է։ Դրա համար ես պետք է հետևեմ նրան ու կարգի հրավիրեմ։ Դա իմ լեզուն է։

Ավանակը, ինչպես հայտնի է բոլորին, շատ համառն է, մշտապես հոգնում է և չի ցանկանում իր բաժին աշխատանքը կատարել։ Դա իմ մարմինն է։

Եվ վերջապես ինձ հարկ է հնազանդեցնել առյուծին, որը ցանկանում է արքա լինել ու հրամայել բոլորին։ Նա հպարտ է, սնափառ ու մտածում է, որ ողջ աշխարհը պետք է իր շուրջը պտտվի։ Դա իմ էգոն է։

Ինչպես տեսնում եք, ես անելու շատ բան ունեմ։

Ռուսերենից թարգմանությունը՝

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 9790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ