ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ օրինական ներգաղթին։ «Ես չեմ ուզում, որ մեր սահմանները բաց լինեն, ես ուզում եմ ամուր սահմաններ։ Ես ուզում եմ, որ մարդիկ գան, բայց դա պետք է անեն օրինական ձևով։ Նրանք պետք է սիրեն մեր երկիրը, պետք է ընդունակ լինեն, պետք է օգտակար լինեն»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։               
 

Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին

Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին
28.10.2024 | 15:04

Վրաստանի նախագահի և նրա շուրջ համախմբված ընդդիմության վարքագիծը բավականին տարօրինակ է:

Նրանք շարունակ խոսում են տոտալ կեղծիքների մասին, սակայն գոնե ես կոնկրետ փաստերի, որոնք կվկայեն համակարգային ընտրարխախտումների մասին, չեմ հանդիպել:

Վրաստանի ընտրությունները, անշուշտ, իդեալական չեն եղել և չէին էլ կարող լինել, բայց դեռևս նախընտրական փուլում ակնհայտ էր, որ ֆավորիտը «Վրացական երազանքն» է, ինչը և արտացոլված է ԿԸՀ հրապարակած թվերով:

Ինձ համար նույնքան ակնհայտ էր, որ արևմտամետ ընդդիմությունը չի ընդունելու իր պարտությունը ու մեծ հաշվով՝ նրա քարոզարշավը հենց հետընտրական զարգացումների մասին է:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստեղծված իրավիճակում ոչ թե նախագահի արբիտրային դեր է կատարում՝ փորձելով ապահովել իշխանություն- ընդդիմություն երկխոսություն, այլ նախապատրաստում է իր ընդդիմադիր լիդերությունը, որի մեկնաևկը տրվելու է հենց Ռուսթավելի պողոտայում:

Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին, որտեղ բախվելու են արևմտյան ուլտրալիբերալ շրջանակների ու Վրաստանի ազգային- պետական ինքնության պաշտպանների շահերը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ