ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Գիտեմ, որ սիրտ չունեք, բայց թե․․․

Գիտեմ, որ սիրտ չունեք, բայց թե․․․
30.10.2024 | 22:26

Գիտեմ, որ խայտառակ լարված վիճակ է, գիտեմ, որ բոլորիս նյարդերը մինչև վերջ պրկված են, սակայն երևի թե նաև նման իրավիճակներում պիտի կարողանանք մեզ չկորցնել ու կյանքի տրամաբանության մեջ մնալ։

Երեք փոքրիկ բան եմ հիշատակելու՝ նախապես դրանց հեղինակներից ներողություն խնդրելով, որ անունները չեմ նշում, միաժամանակ, թեև արժանի չեն, նաև նրանց անունները չհիշատակելով, ում հասցեագրված է ասվածը։

Եվ այսպես ինձ հոմերական քրքիջի մատնած հետևյալ արտահայտությունը՝ «դեղին մազերով պառվաբոզ»։

Ժող ջան, կներեք, բայց թե պիտի ասեմ՝ պառվաբոզ արտահայտությունը լսել էինք ու մեկ անգամ չէ, որ լսել էինք։ Ավելին, մեղքս ինչ թաքցնեմ, մեկ-մեկ էլ ինքս եմ գործածել, բայց որ անձի որակական այդ հատկանիշի կողքին նաև մազերի գույնի փաստն էլ կարելի է շեշտել ու որակապես նոր բնութագրական ստանալ, մտքովս հեչ չէր անցել։ Բոլոր դեպքերում խոստովանենք՝ պատկերավոր է։

Հաջորդը՝ «հերձած ճիճու»։ Ախր աշխարհագրական մի այնպիսի վայրում էլ չենք ապրում, որ այդ ճիճվի թոթոլ տեսակից տեսած լինեինք, որ հերձածի մասին էլ պատկերացում ունենայինք։ Մեր իմացած ճիճուն ճիճու է՝ լղարիկ, մողոզիկ, կառուցվածքով՝ դիստրոֆիկ։ Դե հիմա պատկերացրեք այդ լղարիկի, մողոզիկի ու դիստրոֆիկի հերձած տեսակն ու կարողացեք հավասարակշիռ վիճակի մեջ մնալ։

Երրորդը բացառիկ սուր դիտված համեմատություն է, որը ես որպես մի ամբողջ գրական երկ եմ ընկալում։ Մինչև վկայակոչելն ասեմ, որ սա ժողովրդական չափազանց կենցաղային փաստի հողի վրա քաղաքական իրավիճակին տրված գնահատական է, երբ բանը բանից անցած իրավիճակը շտկելու համար կողմերը հանցավոր համաձայնության են գալիս։ Եվ այսպես այդ համեմատությունը՝ «Սա ջոգել է, թե խնամոնց հետ նշանդրեքի պայմաններից է խոսում՝ ՄԵՆՔ գաթեն կբերենք, ԴՈՒՔ՝ կարմիր խնձորը չմոռանաք»։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ․Գ․

Ես այսուհետ ոչ միայն ուշադրություն եմ դարձնելու, այլև գրի եմ առնելու նման բաները։ Խորին խնդրանք՝ նման բաների հանդիպելու դեպքում ուղարկեք նվաստիս։ Կանխավ շնորհակալ եմ։

Դիտվել է՝ 7102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ