Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ռուսաստանի հետ իրական բարեկամության բացակայությունը բերում է խնդիրներ և կորուստներ

Ռուսաստանի հետ իրական բարեկամության բացակայությունը բերում է խնդիրներ և կորուստներ
09.12.2024 | 15:45

Երբ Ռուսաստանը օգնության ձեռք է մեկնում մեկ այլ պետության, բայց վերջինս Ռուսաստանի հետ բարեկամության իմիտացիա է անում, այլ ոչ թե իրական բարեկամություն, ապա ընկնում է Սիրիայի օրը։

Իմ տեղեկություններով՝ Սիրիայում իշխանությունը տարիներ շարունակ թույլ էր տալիս, որպեսզի Արևմուտքը սիրիացիների մեջ սերմանի օկուպանտ Ռուսաստանի կերպար՝ ազատարարի փոխարեն, դրանից բխող բոլոր հետևանքներով։

Հայաստանի ընդդիմադիր որոշ շրջանակներից Ռուսաստանի ուղղությամբ արդեն մեղադրանքներ են հնչում Սիրիայում կատարվածի համար։ Այդ մարդիկ Ռուսաստանին մեծ-մեծ պահանջներ ներկայացնելուց լավ են, բայց երբ հերթը հասնում է Ռուսաստանի հետ իրական բարեկամություն անելուն, նրանք այդ գործում չկան։

Ռուսաստանի հետ իրական բարեկամության բացակայությունն էլ բերում է խնդիրներ և կորուստներ։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3095

Մեկնաբանություններ