Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պատրա՞ստ ենք արդյոք դիմակայելու այս գոյութենական մարտահրավերին

Պատրա՞ստ ենք արդյոք դիմակայելու  այս գոյութենական մարտահրավերին
31.01.2025 | 14:02

Վաղ առավոտյան հրապարակած տեսանյութը, որն իբր նպատակ ուներ հաստատելու Մեղրիի փոխանակման մասին նախկինում պտտվող լուրերն ու «ասեկոսեները», իրականում ահազանգ է՝ հասկացնելու համար, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է։

Այսօրվա ասուլիսը, ամենայն հավանականությամբ, հանդիսանալու է մի յուրատեսակ ակնարկ կամ անոնս, որ ինչ-որ մասշտաբային ու, թերևս, արդեն կանխորոշված բան է պատրաստվում։ Եթե մենք չենք ուզում առերեսվել ճշմարտության հետ, ապա ժամանակն անողոքաբար ամեն ինչ իր տեղը կդնի։

Եվ ի՞նչ զգացողություն է դա գիտակցել, բայց մնալ անհաղորդ: Հերթական անգամ անօգնական հետևել, թե ինչպես են փլուզվում սահմանները, ինչպես է կորսվում Հայրենիքը, և, ընդհանրապես, ինչպես է հայրենի հողը սողում մեր ոտքերի տակից։ Կարծես վստահությունն ու հավատը ազգային շահերի պաշտպանության հարցում վաղուց են փլուզվել։

Հարցն ավելի ու ավելի հնչեղ ու դրամատիկ է է դառնում՝ պատրա՞ստ է արդյոք ազգն ու հանրությունը դիմակայելու այս գոյութենական մարտահրավերին: Վայ մեզ, եթե այս խաղում շարունակենք մնալ սոսկ հանդիսատես։ Վայ մեզ, եթե երկխոսության ու միասնության փոխարեն ընտրենք թաքստոցն ու ապատիան։

Մտածե՛ք, ի՞նչ կլինի մեր վաղվա օրվա հետ, եթե այսօր հանգուցալուծող ձգանը չքաշվի ու ազգային զենքը չկրակի։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 6391

Մեկնաբանություններ