Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արթնացնող է պետք

Արթնացնող է պետք
18.02.2025 | 13:26

Այս տարի 50-ամյակս կլրանա և ես ամեն օր մի մտքի վրա եմ ինձ բռնացնում.

Հենց սկսեցի քայլել, խոսել, գիտակցել, հորս ցեղի հետ վիճում էի, թե խի՞ Կարսը հանձնեցին։

Բա ո՞նց չվիճեի, եթե այդ ցեղում զինվորական հազարապետ կար, որ գերադասել էր թուրքի դեմ դուրս գալ, բայց Կարսն առանց մեկ փամփուշտի չհանձնել։

Ասում էի, եթե մնայիք, թիկունք կապահովեիք բերդում մնացողների համար, բայց գերադասեցիք ռուսների հետ իբր «հետնահանջելը», որ հետո, էլի իբր վերադառնաք։ Իրականում պարզապես Կարսն առանց կռվի հանձնեցին։

Արդյունքում Հայրենիքս մնաց առանց հայերի ու սկուտեղի վրա մատուցվեց թուրքերին։

Նախատում էին, թե երեխա եմ, բան չեմ հասկանում։

Ես վերապրեցի Կարսի հանձնման հետ կապված նույն զգացումը, երբ սեփական աչքով տեսա Քարվաճառի հանձնումը։

Բայց «երեխայական միամտությամբ»

այդժամ կռվում էի Դադիվանքին հրաժեշտ տալու Քարվաճառ գնացողների հետ, դիրքերը լքող զինվորականների հետ:

Կանխատեսելի է, որ կյանքիս բոլոր փուլերում, մեր ազգային բնագծի առանցքային սխալը համարելու եմ «առանց կռիվ տալու դիրքերը հանձնելու» սովորությունը։

Կյանքը պայքար է, բոլոր փուլերում, հենց հանձնվեցիր, ուրեմն մեռնում ես, իսկ եթե պայքարեցիր, մինչև վերջ փրկվելու հույս կունենաս։

Մի պարզ ճշմարտություն, որ ազգի հավաքական գիտակցությունից բացակայում է։

Բայց միաժամանակ շարունակում եմ հավատալ նաև, որ պայքարելու բնական բնազդը մարդու մեջ կարելի է արթնացնել։

Արթնացնող է պետք։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ