Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Աղբն ինքնավերարտադրվում է՝ անկախ գրանցված անձանց թվից

 Աղբն ինքնավերարտադրվում է՝ անկախ գրանցված անձանց թվից
21.04.2025 | 10:46

Բայց գիտե՞ք, ճիշտ ա, որ աղբահանության վարձը որոշել են հաշվարկել ոչ թե ըստ գրանցված անձանց թվի, այլ ըստ քառակուսի մետրերի։

Բացատրեմ։ Օրինակ՝ իմ տանը կան կոնկրետ քառակուսի մետրեր, որտեղ ես՝ որպես գրանցված անձ, կարող ա ամիսներով ոտք չդնեմ, օրինակ՝ բազմոցի տակը կամ սեղանի տակը կամ էլ հյուրասենյակի էն հատվածը, որտեղ ութ տարի առաջ դրել եմ կշեռքը ու մոռացել։ Բայց դրանք, մեկ ա, կեղտոտվում են։ Ե՛ս չեմ կեղտոտում՝ որպես գրանցված անձ, այլ իրան-իրան են կեղտոտվում՝ որպես քառակուսի մետր։ Քաղաքակրթությունն արդեն էն մակարդակի ա հասել, որ աղբը ինքնավերարտադրվում ա՝ անկախ գրանցված անձանց թվից։ Մի քիչ էլ անցնի՝ կսկսի խոսալ մեր հետ, երգել, պարել՝ ինչպես արհեստական բանականությունը։

Դրա համար՝ աղբը պետք ա համարել տան անդամ ու վճարել ըստ ինքնավերարտադրման ծավալների՝ անկախ գրանցված անձանց թվից։

Իսկ եթե ուզում եք, որ ձեր վճարած փողն իզուր չլինի, պետք ա օգտագործել տան բոլոր քառակուսի մետրերը, օրինակ՝ հաճախ մտնել սեղանի տակ կամ մի երկու օր քնել պահարանի մեջ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11103

Մեկնաբանություններ