Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պայծառ գլուխդ քարով ջախջախեցին, նույնիսկ մի փամփուշտը շատ համարեցին

Պայծառ գլուխդ քարով ջախջախեցին, նույնիսկ մի փամփուշտը շատ համարեցին
25.04.2025 | 22:06

Սիրելի Գրիգոր Զոհրապ, ես ներողություն եմ խնդրում քեզնից, որ մինչև վերջ հավատացիր Թալեաթին, հետը ամեն իրիկուն ղումար խաղացիր, քո խրատներով մոլորեցրիր հայությանը ու էդպես էլ չհասկացար՝ ինչ է կատարվում, որովհետև պայծառ գլուխդ քարով ջախջախեցին, նույնիսկ մի փամփուշտը շատ համարեցին:

Թանկագին Սիամանթո, քեզնից ավելի շատ եմ ներողություն խնդրում, որ արհավիրքի նախօրեին «Հայրենի հրավեր» էիր գրում ու ջարդերից փախած հայրենակիցներիդ հետ էիր կանչում հավասարության ու եղբայրության երկիրը:

Էն մնացած 5-6 հարյուրից էլ եմ ներողություն խնդրում, որ շարան-շարան գնացին կախաղան:

Ֆբ-ում ֆլեշմոբ է, կապիկության ֆլեշմոբ։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5638

Մեկնաբանություններ