Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շուշին պիտի ազատագրվեր

Շուշին պիտի ազատագրվեր
15.05.2025 | 16:06

Ազատագրումը մեր պատասխանն էր պատմությանը։ Դա պատասխան էր 1920-ի մարտին, երբ կրակով ու սրով ջնջվեց հայկական Շուշին, ավերվեցին եկեղեցիները, մշակութային կենտրոնները, կոտորվեց խաղաղ բնակչությունը։

Շուշիի ազատագրումը պատմական արդարության վերականգնում էր։

Շուշին պիտի ազատագրվեր, որովհետև հայ ժողովուրդը չէր կարող ապրել իբրև հողազուրկ, հոգեզուրկ, ճնշված ազգ։

Շուշիի ազատագրմամբ մենք նորից ձևակերպեցինք մեր ինքնությունը։

Դա ազգային արժանապատվության հաղթանակ էր՝ ոչ միայն զենքով, այլ հոգով։

Շուշին պիտի ազատագրվի, քանզի այն դարձել է վերադառնալու, վերակերտելու, վերազարթնելու մեր պատմական խորհրդանիշը։ Նա մեզ համար ոչ միայն վայր է, այլև երազանք, նպատակ և իրավունքի մարմնացում։

Շուշին պիտի ազատագրվի…

Փառք ու պատիվ հանուն հայրենիքի նահատակվածներին:

Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3331

Մեկնաբանություններ