Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին

Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին
22.05.2025 | 19:06

Ես պատրաստ եմ օրերով կանգնել օդանավակայանի սպասասրահում և դիտել, թե ինչպես են երկար բաժանումից հետո իրար հանդիպում մարդիկ: Դա զարմանալի մի բան է: Զարմանալի նրանով, որ ոչ թե տեսարանն է ցնցում, այլ օտար մարդկանց հույզերը հանկարծ միանգամից դառնում են քոնը և դու չես հասկանում, թե ինչու՞, ինչպե՞ս դա կատարվեց: Դու չես էլ ուզում դա հասկանալ, որովհետև ամենևին պետք չէ, որ ամեն բան հասկանալի ու գիտակցելի լինի: Ալիքը, որ գալիս ու զարկվում է նաև քո սրտին, այնքան ջերմ, այնքան նուրբ ու հարազատ է, որ ինքնակամ ու հոժարությամբ ողողվում ես նրա ջրերով, ու քեզ թվում է, որ սրբվեցիր-անաղարտացար ինչ-որ բանից, և երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին, որ, իրենք էլ չիմանալով, քեզ բաժին հանեցին մի քիչ սեր, մի քիչ կարոտ, մի քիչ ժպիտ ու անկեղծություն:

Որովհետև սպասումը պիտի հատուցվի հանդիպումով: Եվ ի՞նչ կարևոր է, թե ում սպասումն է դա: Ամեն մեկն իր հանդիպման հույսն է թրծում մյուսների կայացած մերձեցման կրակի վրա:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 10496

Մեկնաբանություններ