Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Եկեղեցուց հետո դոզան բարձրացնելը բավականին բարդ է լինելու

Եկեղեցուց հետո դոզան բարձրացնելը բավականին բարդ է լինելու
08.06.2025 | 13:11

Երկիրը կործանելուն զուգահեռ, Նիկոլը մի գերխնդիր էլ ունի. դա ամեն գնով թիվ մեկ քննարկման առարկա լինելն է: Եվ իր համար կարևոր չէ, թե քանի հոգի է իրեն քրֆելու և անիծելու, կարևորը՝ քննարկեն: Դա իր մոտ դեռ թերթի խմբագիր եղած ժամանակներից է ձևավորվել, երբ որոշ կարմիր գծեր ունեցող լրատվամիջոցների հետ մրցավազքում իր թերթը ինչ ասես կարող էր հրապարակել: Եվ պետք է փաստել, որ բավական երկար ժամանակ իր թերթը ամենաընթերցվողն է եղել: Հիմա նույնը անում է քաղաքականության մեջ: Երբ չեն լինում սահմանված կարմիր գծեր բոլորի համար, Նիկոլի նման անբարոյականները հայտնվում են շահեկան վիճակում: Մի պատճառ էլ կա. Նիկոլը շատ լավ է ճանաչում մեր հասարակությանը և նրան տալիս է այն, ինչ այդ հասարակությունը ամենից շատն է ցանկանում: Դա թմրամոլության նման մի բան է, երբ անընդհատ դոզան պետք է բարձրացնել: Եկեղեցուց հետո դոզան բարձրացնելը բավականին բարդ է լինելու: Նա արդեն հատել է բարոյական հնարավոր բոլոր նորմերը և ստիպված է լինելու կրկնվել շատ հարցերում: Հավանաբար մի քանի առավել այլանդակ բաներ դեռ պահած կլինի նախընտրական քարոզարշավի համար: Սա գրում եմ իր դեմ քարոզչական պայքարի մեջ ներգրավված մարդկանց համար: Հնարավոր լուծումների մասին էլ դեռ կգրեմ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1953

Մեկնաբանություններ