Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Այլասերված արժեքները մեր առջև դրվում են որպես նորաձևություն

Այլասերված արժեքները մեր առջև դրվում են որպես նորաձևություն
08.08.2025 | 15:22

Ողջ մարդկության առաջ մի մեծ վտանգ է կանգնած։ Որոշ մութ և չարամիտ կենտրոններ կան, որոնք ցանկանում են, որ ամբողջ աշխարհը դառնա ընդարձակ մի Հոլիվուդ՝ իր ցոփ ու թուլամորթ արժեքներով. արժեքներ, որ մերը չեն:

Հեթանոս աշխարհի այլասերված հին արժեքները մեր առջև են դնում որպես նորություն, նորաձևություն և առաջադիմություն։

Արդիականության անվան տակ անփորձ երիտասարդներին և նորապսակներին են մատուցում բոլոր լկտիություններն ու ցոփությունները, որոնք թափանցում են մեր ընտանիքներից ներս` խանգարելով մեր ավանդական հաստատ կառույցները:

Համաճարակ դարձող այս նեխած, այլասերած ու փչացած արժեքները և քայքայված բարոյականությունը խորտակեցին Սոդոմը և Գոմորը, խորտակեցին հսկա Հռոմեական Կայսրությունը:

Եթե չկասեցվի այս չար ընթացքը, անտարակույս, մեր ներկա քաղաքակրթությունն էլ պիտի կործանվի։

Բայց մենք` քրիստոնյաներս, մենք` քրիստոնյա հայերս, եկեք կառչած մնանք մեր մաքուր, սուրբ և հարազատ արժեքներին: Դրանք մինչև այժմ մեզ փրկել են, հիմա էլ պիտի փրկեն. մինչև հիմա երջանիկ են մեզ դարձրել, սրանից հետո էլ երջանիկ պիտի դարձնեն:

Տեր Սահակ արքեպիսկոպոս ՄԱՇԱԼՅԱՆ

Հ.Գ.

Նկարում՝ Հայկական ազգային տարազներն ըստ բնակավայրերի։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7755

Մեկնաբանություններ