Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեր խնդիրները գալիս են այն բանից, որ մենք ռացիոնալ իշխանություն մինչ օրս չենք ունեցել

Մեր խնդիրները գալիս են այն բանից, որ մենք ռացիոնալ իշխանություն մինչ օրս չենք ունեցել
21.08.2025 | 12:36

Պետական գործչի որոշումներն ազդում են սերունդների վրա, իսկ քաղաքական գործիչներինը՝ իշխանությունների վերընտրվելու։ Արդյունքում ժողովուրդն ու երկիրն են վճարում ոչ ամբողջական մշակված ծրագրերի գինը։

Շատ են խոսում Հայաստանի ճակատագրի մասին նախկին նախագահներն ու մինչ օրս իրենց համար աշխատող քաղաքական գործիչները, մեկնաբանները, վերլուծաբաները: Իրենք խոսում են, վերլուծում այն, ինչ ժամանակին իրենք են ստեղծել և հիմա խոսում են դրանց արդյունքների ու հատևանքների մասին։

Նրանց խնդիրներից մեկն այն է, որ խոսում, վերլուծում և առաջարկություններ են անում ու երբ տեսնում են, որ իրենց խոսքերը ոչ ոք չի լսում, սկսում են հարվածել Հայաստանին և Հայ ժողովրդին, թե՝ բա ժողովուրդը չհասկացող է, իրենց չի ուզում լսել:

Բայց ի՞նչ է անում վերլուծաբանը, եթե նրա վերլուծությունը սխալ է դուրս գալիս։ Նրանց գրեթե 100%-ը նույնիսկ չի խոստովանում սեփական սխալը։ Նրանց ներողությունն էլ բան չի արժենա, չնայած ներողություն խնդրող չկա էլ։ Նրանք վերլուծում են՝ առանց որևէ պատասխանատվության զգացողության կամ վախի՝ իրենց մտքի հետևանքներից։

Մեր խնդիրները գալիս են այն բանից, որ մենք ռացիոնալ իշխանություն մինչ օրս չենք ունեցել, որի գործողությունների հիմքում ընկած լինի հայության համախմբումը՝ հանուն Հայաստանի խնդիրների լուծման։ Մինչդեռ համախմբելու համար պետք է զարգացնեին Հայության ընդհանուր շահերը, ոչ թե հակասությունները։

Հայկական գնացքը կայարանում կանգնած է, պարոնա՛յք, չի կարելի ձեր աշխարհաքաղաքական կուրությունը վերագրել ժողովրդին:

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4170

Մեկնաբանություններ