Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մի անգամ խորհրդայնացումով բավարարվեինք, իրական Արարատն էլ մերը կլիներ, Անին էլ, Սուրմալուն էլ

Մի անգամ խորհրդայնացումով բավարարվեինք, իրական Արարատն էլ մերը կլիներ, Անին էլ, Սուրմալուն էլ
20.09.2025 | 11:35

Հայաստան մուտք ու ելք վավերացնող շտամպի վրայից

Արարատ լեռան պատկերն հանելը ինձ հիշեցնում է Զորայր Խալափյանի վեպի վերնագիրը. «Եվ վերադարձնելով ձեր լուսանկարը՝․ ես սեր չեմ մուրում»։

Մեզ այդ պատկերն էր մնացել, դա էլ ձեզ...

Բայց ինչու՞ էր Արարատ սուրբ լեռից միայն պատկերը մնացել։ Քանիցս, հենց ՖԲ տիրույթում գրել եմ, նորից բարձրաձայնեմ, որովհետև մենք միակն ենք, որ երկու անգամ խորհրդայնացանք:

Մի անգամ խորհրդայնացումով բավարարվեինք, իրական Արարատն էլ մերը կլիներ, Անին էլ, Սուրմալուն էլ...

Հիմա այնպես չանենք․ որ կրկին, մի անգամ ևս ԱՆԿԱԽԱՆԱՆՔ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5025

Մեկնաբանություններ