Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ժամանակն ամենքին իր տեղը կդնի

Ժամանակն ամենքին իր տեղը կդնի
23.09.2025 | 14:06

Վերջին 5 տարիների մեր գերխնդիրներից մեկն էր ընդդիմության ներսում քաղաքական կատաղի մրցակցությունը` #աղետի ներքո, ինչն անթույլատրելի էր:

Ինչպես տեսնում ենք, շատերը մնացին այդ մրցակցության տակ, ու շատերին դաս չեղավ, որ ամենն իր տեղն ու ժամանակն ունի:

Ինչևէ, ժամանակն ամենքին իր տեղը կդնի, անգետին, փառամոլին ու շահամոլին` իր տեղը, ապերախտին, երախտամոռին` իր տեղը, պետության և ժողովրդի վրա ղումար խաղացողին` իր տեղը, թշնամահպատակներին և կեղծ ազգայնականներին էլ` իրենց տեղը:

Ոչ ոք թող իր գլխից վեր չցատկի:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3884

Մեկնաբանություններ