ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Չհամարձակվեք ասել՝ տուն ենք պահում

Չհամարձակվեք ասել՝ տուն ենք պահում
17.10.2025 | 13:09

Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։

Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԳԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էդ ձև էլ մնացիք։

Ալեքսանդր ԿՈՉՈՒԲԱԵՎ

Հ.Գ.1

ՈՒ չհամարձակվեք ասեք՝ տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակաորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպրտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելի է արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։

Հ.Գ.2

Ավագ գործընկերներիցս մեկն ասում է՝ օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։

Զորակցությունս Սրբազան հորը։

Դիտվել է՝ 2930

Մեկնաբանություններ