Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Վայ այն երկրին, որի էլիտան ոչ ադեկվատ է, իսկ առաջնորդները՝ նշանակովի

Վայ այն երկրին, որի էլիտան ոչ ադեկվատ է, իսկ առաջնորդները՝ նշանակովի
18.11.2025 | 19:11

Աշխարհաքաղաքական դաշտում հզորների ձեռնարկած որևէ ավանտյուրային տեսակի մասշտաբային գործի ձախողումը, ստեղծված իրավիճակից նույն հզորների չոր դուրս գալու համար, պահանջում է քավության նոխազ կամ էլ, ավելի բարդ դեպքերում, քավության նոխազներ, որոնց վրա կարելի է բարդել անհաջողությունը։

Ներկայում նման իրավիճակ է ստեղծվում Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող ուկրաինական միջնորդավորված պատերազմի շուրջը, որտեղ թիվ մեկ քավության նոխազի թեկնածուն Զելենսկին է իր շրջապատի հետ միասին, բայց պատերազմի ձգձգման դեպքում այդպիսին կարող է դառնալ նաև ԵՄ-ը, իր ձախլիկ առաջնորդների հետ միասին։

Հիրավի, էլիտան է որոշում մարդկանց ճակատագիրը, և վայ այն մարդկանց, որոնց էլիտան ոչ ադեկվատ է, իսկ առաջնորդները՝ նշանակովի, այն էլ՝ հատուկ տեխնոլոգիայի օգնությամբ, որը հայտնի է «դեմոկրատական ընտրություններ» անվան տակ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ