Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Երեխա չի պղծել, ունեցել է, ու դրա կանոնական լինել-չլինելը Նիկոլի որոշելիքը չէ

Երեխա չի պղծել, ունեցել է, ու դրա կանոնական լինել-չլինելը Նիկոլի որոշելիքը չէ
01.12.2025 | 12:46

Վրաց եկեղեցու պատրիարք Իլիա II-ի, այսպես կոչված, «սեռական սկանդալի» պատմությունը դարձավ Վրաստանի եկեղեցու պատմության ամենածանր ներքին սկանդալներից մեկը:

2019 թվականին վրացական եկեղեցու բարձր պաշտոն ունեցող հոգևորական Պետրե Ծաավան հրապարակայնորեն հայտարարեց, որ Իլիա II-ը և որոշ այլ հոգևորականներ ներգրավված են «մանկապղծության» և այլ «սատանայական» մեղքերում, մեղադրեց տարբեր սեռական շեղումների մեջ։

Ծաավան իր պաշտոնից հեռացվեց Սինոդի որոշմամբ, իսկ բիձիկը, որը զառամյալ տարիքի պատճառով անգամ չի կարողանում քայլել և գրեթե ադեկվատ չէ այլևս, խնամքով պահվում է պետության կողմից որպես ազգային սիմվոլ։

Հայաստանի իշխանությունը, չունենալով միջամտության որևէ սահմանադրական իրավունք, այնուամենայնիվ, սկանդալ հրահրելու ֆանտաստիկ առիթ է գտել` Գարեգին երկրորդը երեխա ունի...

Երեխա չի պղծել, ունեցել է, ու դրա կանոնական լինել կամ չլինելը ոչ Նիկոլի որոշելիքն է, ոչ անչուլքի հոքորների դիվային խմբի...

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ