Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Շարունակեք տիեզերքին ապացուցել, որ նա դավաճան է

Շարունակեք տիեզերքին ապացուցել, որ նա դավաճան է
03.12.2025 | 16:16

Դուք ուղղակի ֆանտաստիկ եք

«ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը»: Քաղաքական դաշտում՝ քար լռություն, բացառությամբ՝ հաշված արձագանքների:

Էսօր քաղաքական դաշտում փոթորիկ է՝ վերևում նշված ու արդեն փակված 6 տարի առաջվա առաջարկի կապակցությամբ:

Նա տալիս է ապացուցման բազա, որ ինքը դավաճանել է 6 տարի առաջ: Դուք ապացուցում եք, որ նա դավաճանել է 6 տարի առաջ: Այդ ընթացքում նա դավաճանում է կրկին: Տառացիորեն երեկ կրկին եկել է վերջին դավաճանության հավաստումը, բայց դուք փոթորկվել եք վեց 6 տարի առաջվա դավաճանության փաստից:

P.S. Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ: Շարունակեք տիեզերքին ապացուցել, որ նա դավաճան է: Դուք ուղղակի ֆանտաստիկ եք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ