Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հիսուս Քրիստոսի պատկերը՝ ստեղծված Թուրինյան պատանքի վրա եղած հետքերից

Հիսուս Քրիստոսի պատկերը՝ ստեղծված Թուրինյան պատանքի վրա եղած հետքերից
13.12.2025 | 12:22

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի պատկերն է, ստեղծված Թուրինյան պատանքի վրա եղած հետքերից, որը համարվում է աշխարհի ամենաառեղծվածային և առավել ուսումնասիրված քրիստոնեական մասունքներից մեկը։ Գիտնականները կիրառել են ժամանակակից 3D-տեխնոլոգիաներ և հաջողությամբ վերականգնել են այն հատկանիշները, որոնք արտատպվել են սավանի վրա։

Հաստատվում է, որ այս կերպարը մոտ է Փրկչի իրական դեմքին, թեև գիտական հանրությունը նշում է, որ դրա լիակատար հավաստիությունը դեռ վերջնականապես ապացուցված չէ։ Այնուամենայնիվ, վերականգնումը եզակի է և տպավորիչ, ինչպես նաև մեզ տալիս է հնարավորություն նորովի և պայծառ կերպով մոտենալու Փրկչի Աստվածային դեմքին։

Տե՛ր, ողորմիր և ապրեցրու։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 277

Մեկնաբանություններ