Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Նամակ Ձմեռ պապին

Նամակ Ձմեռ պապին
30.12.2025 | 14:29

Նամակով իմ այս հրատապ

շատ եմ խնդրում քեզ, Ձմեռ պապ,

աղաչում եմ՝ գալիք տարի

երազանքը իմ կատարիր։

Չեմ խնդրում ես սիրուն տիկնիկ,

ոչ` տոնածառ, ոչ` խաղալիք,

պետք չէ քեզնից ոչ մի նվեր,

հետ բեր միայն Արցախը մեր։

Հայրիկս որ գոնե՛ ժպտա,

մայրիկս որ ուրա՜խ խնդա,

տատիկս լուռ չտառապի՝

տա՜ր մեզ Արցախ, Ձմե՛ռ պապի։

Քո սրտին թե մոտ ենք ու թանկ՝

մեզ համար էլ գործիր հրաշք,

որ մոռանանք վի՜շտ, տառապա՜նք,

տները մեր վերադառնանք։

Խնդրում եմ՝ ինձ մի՛ նախատիր,

Արցախը մեր նախ ազատիր,

թող որ ամեն մի ընտանիք

ապրի այնտեղ` միշտ երջանիկ։

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 5594

Մեկնաբանություններ