ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Իրանում ընթացող պատերազմը ամբողջ աշխարհի տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ ու անվտանգային ռեսուրսների շուրջ է

Իրանում ընթացող պատերազմը ամբողջ աշխարհի տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ ու անվտանգային ռեսուրսների շուրջ է
07.03.2026 | 16:47

Այս պատերազմը մի ելք ունի՝ գլոբալիստների պարտություն, քանի որ բոլոր պետությունները արդեն փաստերով են առերեսվում այն իրողությանը, որ գլոբալիզմ կոչված սիոնիստական ծրագիրը պետության գաղափարի մահկանացուն կնքելու մասին է:

Ի դեպ, այն ամենաթողությունը, որը սանձազերծել է այսօր ԱՄՆ-ը՝ Իսրայելի հետ միասին, բումերնագի էֆեկտով վերադառնալու է դեպի իրենց պետություններ:

Այլ տարբերակում՝ աշխարհը ոչ միայն կմնա միաբևեռ, այլև կմտնի այս երկու հոգեշեղվածների և նույնքան հոգեշեղված նեոգլոբալիստական համայնքի ուղիղ դիկտատուրայի տակ: Սա գիտակցում են բոլորը՝ ներառյալ ԵՄ-ը և այսօր արդեն՝ Ծոցի արաբական երկրները:

Իրանում ընթացող պատերազմը ամբողջ աշխարհի տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ ու անվտանգային ռեսուրսների շուրջ է և ոչ մի կապ չունի Իրանում ռեժիմ փոխելու կամ միջուկային զենքի պետություն դառնալու հետ, ինչպես թմբկահարում են: Այստեղ է, որ շատերը հստակ հասկանում են՝ չեն կարող այդ ամենը ամբողջովին հանձնել ԱՄՆ-ին ու Իսրայելին, նրանցից կախվածությունը խորացնել և, փաստացի, նրանց հանձնել իրենց ինքնիշխանությունը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ