ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հող լափելով՝ մոռացել է, թե ինչի համար է պետության ղեկին

Հող լափելով՝ մոռացել է, թե ինչի համար է պետության ղեկին
10.03.2026 | 16:07

Հարգելի ՀՀ քաղաքացի, այսուհետ, երբ քո հաշվին աշխատավարձ ստացող վարչապետը կամ ցանկացած պաշտոնատար անձ կհանդգնի մուննաթ գալ քեզ վրա կամ հոխորտալ, որ ինքը քեզ համար դպրոց և մանկապարտեզ է կառուցել, ապա, առանց վարանելու և կաշկանդվելու, մեկ տոն բարձր մուննաթով հիշեցրու նրան, որ դա իր թիվ մեկ պարտականությունն է, ինչն անելուց հետո նա պիտի խոնարհվի քո առաջ ու ներողություն խնդրի, որ ավելին չի կարողացել անել: Այլապես, նա այնքան է տարվել օտարի հրահանգներ կատարելով և թշնամական շահեր սպասարկելով, հընթացս՝ արտաքին պարտք կրկնապատկելով, պարգևավճար և հող լափելով, որ մոռացել է, թե ինչի համար է պետության ղեկին: Լկտիացել է այնքան, որ գալիս է քեզ մոտ՝ կրկին խաբելու և ձայն գողանալու, բայց բղավում է քեզ վրա, մուննաթ է գալիս ու հոխորտում, թե պետությունը ինքն է, ոչ թե դու:

Պետությունը մենք ենք՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, իսկ իշխանությունը մեր վարձած ժամանակավոր պաշտոնյաներն են, ովքեր պարտք ու պարտավոր են ՄԵԶ, ոչ թե մենք՝ իրենց:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ