ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ավելի ազնիվ կլիներ, որ ոչ թե սրտիկ, այլ ստամոքս նկարեին իրենց քարոզչական ավտոբուսի վրա

Ավելի ազնիվ կլիներ, որ ոչ թե սրտիկ, այլ ստամոքս նկարեին իրենց քարոզչական ավտոբուսի վրա
11.03.2026 | 13:45

Լրահոսին հետևողներն, իհարկե, տեսել են նիկոլի ու քպ-ի քարոզչական ավտոբուսը: «Սրտիկի» նշանով: Չնայած, այդ մատնաշարժումն ի՞նչ կապ ունի սրտի ու սրտիկի հետ, այլ հարց է: Ու առհասարակ, սրտի՞կն ինչ կապ կարող է ունենալ մի գործչի ու մի կազմակերպության հետ, որոնք ուղղակիորեն անսիրտ են՝ բառի փոխաբերական, պատկերավոր իմաստով: Ֆիզիոլոգիապես, ինչ-որ սիրտ ունեն, իհարկե: Բայց...

Էդ անձինք, նկատի ունեմ նիկոլին ու մյուս «նիկոլներին», անընդհատ սրտիկ-մրտիկ են անում: Բայց երբ նայում ես՝ կամ ծամում են, կամ ծամելու թեմայի մեջ են:

Հետևաբար, ինձ թվում է, որ շատ ավելի ազնիվ ու իրենց համար շահեկան կլիներ, որ ոչ թե սրտիկ, այլ ստամոքս նկարեին իրենց քարոզչական ավտոբուսի վրա: Մե՜ծ, էդպես լա՜յն ստամոքս:

Հա, ի՞նչ:

Հասկանալի է, որ մատերով ստամոքս ցույց տալը մի քիչ լավ չի հասկացվի: Բայց դա տեխնիկական մանրուք է:

Ֆոտոմոնտաժը ես եմ արել, իհարկե, նկարիչները կարող են այն մի քիչ ավելի սիրունացնել, կարևորը գաղափարն է:

Ի դեպ, քպ-ի համար թշնամական լեզվով՝ նաև որոշ տեղեկություններ իրենց համար հիմնական օրգանի՝ ստամոքսի կառուցվածքի մասին:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ