ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Չիրականացած ճակատագրեր

Չիրականացած ճակատագրեր
28.08.2026 | 13:09

Պատմություններ նրանց մասին, ում ձայնը մնաց, բայց կյանքը կիսատ մնաց։
ՍԻԱՄԱՆԹՈ՝ Ատոմ Յարճանյան։
1878–1915։
Նա ընդամենը 37 տարեկան էր, երբ 1915-ին նրան էլ տարան՝ Դանիել Վարուժանի և հայ մտավորականների հետ։
Բայց իր կարճ կյանքում նա հասցրեց ասել այն, ինչի արձագանքը դեռ լսվում է։
«Ով մարդկային արդարություն, թող ես թքնեմ քո ճակատին»։
Արդյո՞ք կա ավելի մեծ
ընդվզում
և
ավելի մեծ դատավճիռ,
քան այս խոսքերն են։
Սիամանթոյի պոեզիան ծնունդ էր ոչ միայն իր ժամանակի գրականությունից, այլև այդ ժամանակի դաժան իրականությունից։
1909-ի Ադանայի կոտորածից հետո նրա «Կարմիր լուրեր բարեկամէս» շարքը դարձավ այդ ողբերգության գրական արձագանքներից մեկը։
Նա գրում էր այն մասին, ինչի մասին ուրիշները գուցե չէին համարձակվում խոսել։
Գրում էր որբերի, սովի, բանտերի, կախաղանների, կոտորածների մասին։
Գրում էր արյան մասին։
Բայց Սիամանթոն միայն ցավի բանաստեղծ չէր։
Նրա ամենամեծ ուժը գուցե այն էր, որ խավարի մեջ անգամ հույսը չէր լքում։
«Դյուցազնորեն» ժողովածուի սկզբում նա գրել էր.
«Այսքա՜ն արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած…»։
Պատկերացնո՞ւմ եք։
Մարդ, որը տեսնում էր իր ժողովրդի տառապանքը, իր գիրքը բացում էր դեռ չծագած արշալույսների հավատով։
Նա գիտեր խավարը։
Բայց հավատում էր լույսին։
Գիտեր ցավը։
Բայց չէր հրաժարվում հույսից։
Եվ հենց այստեղ է Սիամանթոյի մեծությունը։
Նրան տարան ու սպանեցին։
Լռեցրին այն մարդուն, որը որոշել էր իր ժողովրդի ցավը դարձնել հիշողություն, իսկ հիշողությունը՝ պայքարի ձայն։
Նրա կյանքը կիսատ մնաց։
Նրա վերջին խոսքերը մենք չլսեցինք։
Բայց նրա ձայնը չմեռավ։
Այն մնաց նրա տողերում։
Մնաց մեր հիշողության մեջ։
Եվ գուցե այսօր էլ մեզ համար ամենակարևորն այն է, որ Սիամանթոյի նման կարողանանք նայել մեր խավարին
ու
չմոռանալ
դեռ չծագած արշալույսների մասին։
Սիամանթոյի ձայնը լռեցվեց։
Բայց այն չլռեց։
Մենք դեռ կարող ենք լսել։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ