Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Ղարաբաղի քույրեր ու եղբայրներ, դուք ՀՀ քաղաքացիներ եք». Նիկոլ Փաշինյան

«Ղարաբաղի քույրեր ու եղբայրներ, դուք ՀՀ քաղաքացիներ եք». Նիկոլ Փաշինյան
31.08.2026 | 12:22

Փաստորեն, ՀՀ վարչապետը խոստովանել է, որ իշխանությունները ևս մի հանցագործություն են կատարել արցախահայության և ողջ հայ ժողովրդի դեմ:
2026 թվականի հունիսի 5-ին Երևանի կենտրոնական հրապարակում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է հետևյալը (ներկայացնում ենք նրա ելույթը ՝ բառ անգամ չփոխելով
«Ես ուզում եմ կոչով դիմել նաև Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին։ Ղարաբաղի պսևդոէլիտան և Հայաստանի պսևդոէլիտան տասնյակ տարիներ ձեզ պահել է պատանդի կարգավիճակում։ Եվ այսօր էլ նրանք ոզում են ձեզ պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակում։ Մենք ձեզ ասում ենք․ դուք այստեղ տնվոր չեք, դուք այստեղ տանտեր եք, դուք տանն եք, դուք պետության և հայրենիքի քաղաքացի եք, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, տեր կանգնեք ձեր ազատությանը, տեր կանգնեք ձեր քաղաքացիությանը, տեր կանգնեք ձեր պետությանը։
Հայաստանի կառավարությունը առաջիկա 10 տարով պլանավորում է 800 միլիարդ դրամ հատկացնել, որ դուք ապրեք, տնավորվեք, արմատավորվեք ձեր հայրենիքում, ձեր պետության մեջ, Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ուրեմն տեր կանգնեք ձեր երեխաների ապագային, տեր կանգնեք ձեր երեխաների պետությանը, Հայաստանի Հանրապետությանը։
Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը սիրում է ձեզ, կանգնած է ձեր կողքին և ամեն ինչ կանի և ամեն ինչ անում է ձեզ պանդուխտի և գաղթականի վիճակից հանելու համար։ Դուք տնվոր չեք, դուք գաղթական չեք, դուք պանդուխտ չեք, դուք տանտեր եք, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, գնացեք ընտրական տեղամասեր և տեր կանգնեք ձեր քաղաքացիությանը»։

Եթե բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ապա ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները զրկել ՀՀ քաղաքացիներ հանդիսացող արցախցիներին ընտրություններին մասնակցելու իրավունքից։
Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, խոստովանել է նաև, որ Արցախը Հայաստանի Հանրապետության անօտարելի մասն է․ եթե բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուրեմն Արցախն էլ Հայաստանի Հանրապետության մասն է, և ինքը Ադրբեջանի մաս է ճանաչել Հայաստանի մարզ Արցախը։
Ըստ այդմ, դիմում եմ Արցախի բոլոր պաշտոնյաներին․ տիկնայք և պարոնայք, ի վերջո զարթնեք քնից ու անցեք գործի, պաշտպանեք մեր իրավունքները, նաև դատական ատյաններում:

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 129

Մեկնաբանություններ