Ինչ-որ միջազգային համակարգի տվյալների համաձայն՝ մեր դպրոցականների կրթական մակարդակը շատ ցածր է: Եվ այդ առթիվ երկու օր է կարդում ենք բազմաթիվ զարմացած մարդկանց գրառումներ:
Հավատացեք, եթե նման թեստավորում անցկացվի բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ ունեցող հասուն մարդկանց շարքում, վիճակը գուցե ավելի տխուր լինի: Բիզնես ունեցող մարդկանց հարցրեք, ասում են՝ հասուն մարդիկ են գալիս աշխատանքի ընդունվելու, որոնք բազմապատկման աղյուսակ չգիտեն, հանում-գումարում չգիտեն: Երբ առաջին անգամ դա ականջովս լսեցի, իրոք չհավատացի, բայց լսեցի այնպիսի մարդուց, ով ճշտախոս է:
Հո այս հասարակությունը օդից չի՞ ընկել: Նույնիսկ արհեստական բանականության պարագայում, պետական հաստատություններում վեր ընկած դեբիլները գրություններ կազմել չգիտեն:
Փողով զաչոտ ու քննություն ստացած դիպլոմավոր էն կոնտինգենտը հօդս հո չի՞ ցնդել:
Զատո դպրոցներում երեխաները ֆինանսների վերաբերյալ նոր առարկա են ուսումնասիրում՝ ինչպես վարկեր վերցնել, ինչ է արժեթղթերի շուկան և այլն:
Այս հասարակությունը վերջնականապես վանելու է շատ թե քիչ գրագետ փոքրամասնությանը՝ խժռելով ազգային արժեհամակարգի վերջին ատրիբուտները:
Արա Արայան