ԱՄՆ-Իրան հարաբերություններ. վերախմբավորման դադա՞ր, թե՞ մշտական փակուղի
18.10.2026 | 12:07
Սեպտեմբերին տված հարցազրույցում (հղումը՝ Հ. Գ.-ում) կանխատեսել էի, որ Թրամփ-Փեզեշքիան հնարավոր հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեմ (հնարավոր, որովհետև կասկածում էի, որ այն կկայանա, թեպետ հայտարարվում էր)։ Նկատել էի, որ այն կողմերին ավելի շատ վերախմբավորվելու, սեփական հնարավորությունները չափելու և ապագա ռազմավարությունը մշակելու որոշակի դադար է ընձեռում, քան որևէ էական հարց լուծելու հնարավորություն:
Հիմա էլ կարծում եմ, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունները պարբերաբար մտնելու են փակուղի, որովհետև կողմերն ունեն սեփական շահերի սպասարկման վերաբերյալ իրենց առանձնահատուկ պատկերացումները։
Արա Լ. ՊՈՂՈՍՅԱՆ
Հ․Գ․
Հղումը՝
Մեկնաբանություններ