Փաստորեն՝ անձեռնմխելիները մենակ մեր համար են անձեռնմխելի, իսկ անձեռնմխելին անձեռնմխելիին հանգիստ կարող ա ձեռնմխել, ավելին՝ շշամխել ու աթոռամխել, նույնիսկ մեխով պատին մխել։ Իրար մեջ կարելի ա՝ նրանք առանձին անձեռնմխելի կաստա են՝ մեր ազգի ընտրյալները։
Հինգ հազար տարվա մշակու՜յթ, ֆլան-ֆստա՜ն... Չէ մի։ Մի բան գիտեին, որ բոլոր ծառերը տենց հապշտապ կտրեցին։ Գոնե ծառերի վրա չենք բարձրանա ապրելու՝ խայտառակ լինենք աշխարհով մեկ։
Հենրիկ Պիպոյան