ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Թեհրանը ԹՐԻՓ-ը դիտարկում է որպես տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխության սպառնալիք

Թեհրանը ԹՐԻՓ-ը դիտարկում է որպես տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխության սպառնալիք
06.11.2026 | 10:13

Իրանի նախկին ԱԳ նախարար Ալի Վելայեթին երեկ բավական ուշագրավ հոդված էր հրապարակել, որտեղ շատ ուշագրավ դիտարկումներ կային: Նշեմ, որ Վելայեթին բնավ պատահական մարդ չէ, ավելին, Իրանի որոշումների կայացման համակարգում առանցքային դիրք զբաղեցնող և երկրի ռազմավարական մոտեցումները ներկայացնող ամենաազդեցիկ գործիչներից մեկն է։ Հետևաբար նրա հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվել։ Իրանում, այսպես կոչված, «նախկիններ» չկան, և նման գործիչների խոսքը հաճախ արտահայտում է պետական մտածողության առանցքային դիրքորոշումները։

Վելայեթին հստակ հայտարարել է, որ ԹՐԻՓ-ը Իրանի համար կարմիր գիծ է, և եթե փորձեն այն հատել, «կկոտրեն այդ ոտքերը»։ Թեհրանը ԹՐԻՓ-ը դիտարկում է որպես իր հյուսիսային սահմանների հարևանությամբ ամերիկյան երկարաժամկետ ներկայության հաստատման և տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխության սպառնալիք։

Այստեղ նկատելի է նաև Ռուսաստանի և Իրանի շահերի համընկնումը։ Երկու երկրներն էլ շահագրգռված են Հարավային Կովկասում իրենց ազդեցության պահպանմամբ և տարածաշրջանում արևմտյան ներկայության սահմանափակմամբ։ Վելայեթին հատուկ ընդգծում է, որ Ռուսաստանի՝ ուկրաինական պատերազմով զբաղված լինելը չի նշանակում, թե Մոսկվան հրաժարվել է տարածաշրջանում իր շահերից։

Ի դեպ, այստեղ «բանալի բառը» Թուրքմենչայի պայմանագրի մասին հիշատակումն է։ Դա խոսում է այն մասին, որ Արաքսից անդին ընկած տարածքը Իրանը շարունակում է դիտարկել իր պատմական աշխարհաքաղաքական պատկերացումների շրջանակում, իսկ այդ տարածքում ռուսական ազդեցության գործոնը չի կարելի անտեսել։ Ըստ Վելայեթիի՝ մինչև Դաղստան (Դերբենդ) ընկած հատվածում առաջացած վակուումը կլրացնեն իրենք։ Սա արդեն Իրանի տարածաշրջանային հավակնությունների բավական հստակ ուղերձ է։

Հայաստանի իշխանությունը, ԹՐԻՓ-ը ներկայացնելով հիմնականում տնտեսական հնարավորությունների շրջանակում, կարծես անտեսում է այս աշխարհաքաղաքական հակադրությունը։ Արդյունքում Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում, իսկ դրա հետևանքների պատասխանատվությունը կրելու է հենց Հայաստանը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 262

Մեկնաբանություններ