ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թեհրանը շեշտում է «ռազմավարական սպասման» քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը

Թեհրանը շեշտում է «ռազմավարական սպասման» քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը
17.11.2026 | 19:24

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։

Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում։

Այդ փոփոխությունը շատ հակիրճ արձանագրված է Իրանի այժմյան հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի այն հրահանգում, ըստ որի, այդ երկրի ռազմական և քաղաքական կառուցակարգերը պետք է վերջ դնեն «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին։

Մինչ այդ եղած «ռազմավարական սպասման» իրանական քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը շեշտել էր նաև Իրանի նահատակ հոգևոր առաջնորդը մոտ մեկ տարի առաջ իր ելույթներից մեկում, սակայն միայն վերջերս էր, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը փաստացիորեն հրահանգում է հանդես գալ ոչ թե զսպման և սպասման, այլ նախաձեռնողական և ակտիվ հակազդման ռազմավարությամբ։

Իրանում 40-օրյա պատերազմից հետո տեղի են ունեցել անկյունաքարային փոփոխություններ, և առանց դրանց լայն համայնապատկերը հասկանալու, առանձին դրվագների պատառիկային վերլուծությունները կարող են հանգեցնել սխալ և իրականության հետ կապ չունեցող եզրակացությունների կամ թյուրընկալումների։

Վարդան Ոսկանյան

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ