Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գարեգին Նժդեհի իրական մայրը՝ Տիրուհի Գյուլնազարյանը

Գարեգին Նժդեհի իրական մայրը՝ Տիրուհի Գյուլնազարյանը
25.11.2026 | 12:55

Սիրելի՛ հետևորդներ, համացանցում տարածվում է տարեց ամուսինների լուսանկար՝ իբրև Նժդեհի ծնողների նկար։ Դա ԿԵՂԾ տեղեկություն է։ Նժդեհի հայրը սպանվել է երիտասարդ տարիքում։ Ահա Գարեգին Նժդեհի առյուծածին մայրը, իսկ հոր լուսանկարը, ցավոք, մեզ չի հանդիպել։
Պատմում է Նժդեհը.
«Կալանավոր էի ցարի օրով, և մայրս ամեն կիրակի ինձ այցի էր գալիս հեռավոր գյուղից. գալիս էր ոտքով։
Իր նիոբեական վշտից ազդված՝ զայրանում էի, որ ինձ համար նահատակում է իր անձը։ «Ի՞նչ,- պատասխանում էր,- կա՞ռք նստեմ, կա՞ռք վայելեմ, երբ շղթաների և զրկանքների մեջ ես դու»։
«Դեպի քաղաք ճամփա ընկնելուց առաջ,- պատմում էին քույրերս,- մայրիկը հսկումի է կանգնում Տիրամոր առջև, արյուն լալիս, կուրծքը եկեղեցու քարերին քսում, մինչև որ արյունեն ստինքները. խե՛ղճ կին՝ ուզում է, որ քարերն էլ զգան իր ցավը»։ Ահա՛ մայրը, որի նման են բոլոր հայ մայրերը։
Իրենց որդիներով պիտ ճանաչել և գնահատել կանանց։ Անհայրենասեր ու անարի որդիների մայրը, անկախ իր հասարակական դիրքից, մեր կյանքում պիտի չվայելի հարգանք։
Ամեն ինչ՝ սեր, խնամք, ակնածանք՝ հայրենասեր մորը։ Եվ ամեն ինչ հայրենասեր մորից՝ հերոս որդիներ, հաղթական դափնիներ, անկախ Հայրենիք։
Իդեալ մայրեր ունենանք՝ երջանիկ Հայրենիք ունենալու համար։ Այլապես, քանի դեռ հայրենաշունչ մայրը կմնա որպես «բացակայող աստվածություն» հայ ընտանիքների համար, թուրքը պիտ շարունակի իր արնոտ խրախճանքը մեր սգավոր Հայրենիքում»։

Նժդեհ Ռահվիրա

Լուսանկարում Նժդեհի մայրն է՝ Տիրուհի Գյուլնազարյանը։
Նկարի որակը բարելավված է, իսկ ֆոնը գեներացված է ԱԲ-ով (AI-ով) մեր կողմից։
Դիտվել է՝ 129

Մեկնաբանություններ