Միացյալ Նահանգները և Իրանը շաբաթ օրը Հռոմում՝ Օմանի դեսպանատանը, անցկացրել են բանակցությունների երկրորդ փուլը Թեհրանի արագ ընդլայնվող միջուկային ծրագրի շուրջ: «Բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, որը տևել է ավելի քան չորս ժամ, դրական առաջընթացի ենք հասել մեր ուղղակի և անուղղակի քննարկումներում: Պայմանավորվել ենք կրկին հանդիպել հաջորդ շաբաթ», - ասել է ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիտկոֆը:               
 

Ձյունը կյանքի նման է՝ ոնց նայես, էդպես էլ կտեսնես

Ձյունը կյանքի նման է՝ ոնց նայես, էդպես էլ կտեսնես
24.02.2025 | 10:21

Պատուհանից շատ սիրուն ա, ներքևում էլ։ Իսկ դրսում ցուրտ չի։ Սիրում եմ, երբ ձյունը ճռճռում ա ոտքերիս տակ՝ ճը՜ռ-ճը՜ռ, ինձ մի տեսակ՝ նոփ-նոր, դեռ չբացած ճռճռան նվեր եմ զգում։ Համ էլ քայլերս փափու՜կ-փափուկ են, ասես խտացրած ամպի վրա քայլեմ։ Երևի շատակեր հրեշտակները նույն զգացողությունն ունեն ամպի վրա քայլելիս՝ պիտի որ ամպը ճռճռա նրանց ծանրության տակ։

Ձյունը կյանքի նման ա՝ ոնց նայես, նենց էլ կտեսնես։ Կարելի ա ձյունը չսիրել։ Պատճառ շատ կա՝ էնքա՜ն խնդիրներ ա առաջացնում՝ էլ սայթաքել, էլ տանիքներից գլխիդ թափել, էլ խցանումներ... Ու կարելի ա չսիրելով, բողոքելով, դժբախտ-դժբախտ անցնել էդ ամենի միջով։ Որովհետև ձյան տանձին չի, թե դու ինչ ես սիրում, ինքը բոլորի համար ա գալիս։

Իսկ ագռավները պլստում են տանիքներին...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6696

Մեկնաբանություններ