ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

ՄԱՆԴԱՏԻ ԳԻՆԸ

ՄԱՆԴԱՏԻ ԳԻՆԸ
15.07.2011 | 00:00

Հայտնի փաստ է, որ խորհրդարանական ընտրությունների ցուցակները կազմվում են ըստ սահմանված տոկոսադրույքների։ Հատկապես իշխող կուսակցությունների պարագայում երբեմն գլխապտույտ առաջացնող գումարների մասին է խոսքը։ Վերջերս այս «թոհուբոհում» կռված մեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ, թե այս անգամ շատ ավելի բարդ, ավելի ճիշտ, թանկ է լինելու մանդատ ձեռք գցելը։ Ասել է, եթե գործարար աշխարհը կրկին մուտք ունենա խորհրդարան, պիտի լավ «մուծվի»։ Սրան նպաստել է նախ այն հանգամանքը, որ շատերին է ասվել, թե ԱԺ-ի երեսն էլ չեն տեսնելու, դրա համար էլ դաժան մրցակցություն է սպասվում։ Հետո էլ, ընդդիմության տեղերի ավելացմանը զուգընթաց, շատերն ինքնաբերաբար հրաժեշտ կտան բաղձալի «կարմիր աթոռին»։
Փաստորեն, ընտրական ցուցակում ներգրավվելու անցողիկ տեղ զբաղեցնելու համար գործարարներից պահանջվելու են խոշոր գումարներ։ Սակայն, ինչպես նշում է մեր աղբյուրը, սա դեռ բոլորը չէ։ Նրանց ասվել է նա, որ հույս չդնեն միայն փողի վրա. հա՛մ կուսակցության համար պիտի աշխատեն, ինչը, իհարկե, անփող չի լինում, հա՛մ էլ իրենց ընտրատարածքներում համապատասխան աշխատանքներ տանեն։
Այնպես որ, չհաշված որոշ «պլյուսներ», այդքան փող «թափելուց» հետո արժե՞ «կոճակ սեղմող» աշխատել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ