Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ո՞Վ ՏՈՒԺԵՑ, Ո՛Չ ՈՔ

Ո՞Վ ՏՈՒԺԵՑ, Ո՛Չ ՈՔ
23.09.2011 | 00:00

Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի` Անկախության 20-ամյակի հրավերը չընդունելու հանգամանքը մեզ հետ զրույցում փորձագետներից մեկը, նախ, որակեց «նրանց պարտությունը և գործող նախագահի հաղթանակը», հետո էլ նշեց, որ տվյալ պարագայում այս քայլով հանրության շրջանում Սերժ Սարգսյանի վարկանիշը մեկ սանդղակով բարձրացավ, իսկ նախկին նախագահների հանդեպ հակակրանքն ավելացավ: Մեր աղբյուրը նշեց, որ, չնայած ՀԱԿ-ի կորիզը կազմող ՀՀՇ-ի ողջ կազմը պաշտպանել է Տեր-Պետրոսյանի սույն որոշումը, սակայն առավել դեմոկրատական թևը դատապարտում է այն, թեև, բնականաբար, ոչ հրապարակավ: Ավելին, վերջիններս մասնավոր զրույցներում նկատել են, որ առաջին նախագահը ոչ թե «ավազակապետերի հետ չի ուզում սեղան նստել», այլ ներքին բարդույթի խնդիր ունի, չի կարողանում հաշտվել իրողության հետ, որ «զորահանդեսի հրամանատարն ինքը չէ»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ըստ մեր աղբյուրի, ոչ մի արտասահման-մարտասահման չկա, նա Երևանում է, ու այս պարագայում, թերևս, ոչ թե մեկ բարդույթի, այլ բարդույթների «փաթեթի» մասին պիտի խոսել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2383

Մեկնաբանություններ