ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՀԻՑ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՀԻՑ
12.07.2011 | 00:00

ԱՄՆ-ի Կոնգրեսում ամենաակտիվ լոբբինգ իրականացնող երկրների շարքում Թուրքիան առաջիններից մեկն է: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի լրագրողական հետազոտական կենտրոններից մեկի հրապարակած տվյալները, որոնք տրամադրել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը:
Պարբերականը գրում է, որ վերջին տարիներին Թուրքիան ԱՄՆ-ի Կոնգրեսում իրականացրած լոբբիստական գործունեության ընթացքում ամենաշատ գումար ծախսած պետությունների շարքում չորրորդն է, առաջին տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է, երկրորդում` Մեծ Բրիտանիան, երրորդում` Ճապոնիան:
Կենտրոնի ուսումնասիրողները նկատել են, որ թուրքական կողմի լոբբիստական գործողություններն առավել ակտիվացել են 2007 թվականից, ապա հանգել այսպիսի եզրակացության։ ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգում հայտնված հայկական բանաձևի ահից է, որ Թուրքիան անցել է նման լայնամասշտաբ լոբբիստական գործունեության: Միայն 2010-ին գրանցվել է ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ թուրքական կողմի 3000-ից ավելի հանդիպում, իսկ լոբբինգի նպատակով ծախսվող գումարն անցնում է 5 մլն ԱՄՆ դոլարի սահմանը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ