ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ «ԵՂԲԱՅՐՆԵՐՆ» ՈՒ «ՔՈՒՅՐԵՐԸ» ՏԱՐԲԵՐ ԵՆ

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ «ԵՂԲԱՅՐՆԵՐՆ» ՈՒ «ՔՈՒՅՐԵՐԸ» ՏԱՐԲԵՐ ԵՆ
13.03.2012 | 00:00

Միջազգային գիտական խումբը, որի կազմում է հայազգի աստղագետ ԳԱՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ, պարզել է, որ երկրանման մոլորակների քիմիական կառուցվածքը կարող է խիստ տարբերվել երկրայինից:
Գիտական խումբը հայտնաբերել է արեգակնայինից խիստ տարբերվող հանքաբանական հարաբերակցություններ, ցույց տալով, որ գոյություն ունեն ամենատարբեր մոլորակային համակարգեր, որոնք նման չեն Արեգակնային համակարգին:
«Տիեզերքում կարող են լինել միլիարդավոր երկրանման մոլորակներ, բայց նրանց ճնշող մեծամասնությունը կարող է ունենալ միանգամայն այլ ներքին և մթնոլորտային կառուցվածք: Մոլորակների կազմավորումը քիմիապես ոչ արեգակնային միջավայրում (ինչը շատ տարածված է տիեզերքում) կարող է հանգեցնել տարօրինակ աշխարհների ձևավորմանը, Երկրից շատ տարբեր: Ռադիոակտիվ և որոշ հրակայուն տարրերի (հատկապես Si-ի) քանակությունը կարող է արմատական ազդեցություն ունենալ մոլորակային գործընթացների վրա, ինչպիսիք են շերտերի տեկտոնիկան և հրաբխային ակտիվությունը»,- եզրակացնում է Գարիկ Իսրայելյանը:
Հետազոտական խմբի կազմում են Ջեյդ Կարտեր-Բոնդը և Դեյվիդ Օ’Բրայենը (Մոլորակային հետազոտությունների ինստիտուտ, Արիզոնա, ԱՄՆ), Էլիսա Դելգադո Մենան և Նունու Սանտուշը (Պորտուի համալսարան, Պորտուգալիա), Գարիկ Իսրայելյանը և Ջոնայ Գոնսալես Էռնանդեսը (Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ): Ամբողջական արդյունքները հրապարակվել են «Astrophysical Journal Letters» (01.03.2012) ամերիկյան հեղինակավոր ամսագրում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ