ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՆՏԱ՞ՆՏ

ԱՆՏԱ՞ՆՏ
03.02.2012 | 00:00

Մամուլում շրջանառվող Ալիկ Արզումանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Վարդան Օսկանյան եռամիության մասին խոսակցություններն այնքան էլ անհիմն չեն: Ըստ լավատեղյակների, դեռ մեկ տարի առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ցանկանում, ջանք էր թափում «իրար վրա» հավաքել ԱԳ երեք նախկին նախարարներին, և այդ ֆորմատով «մասնակցել» ապագա խորհրդարանական ընտրություններին:
Նման իդեա-ֆիքսեր հարգարժան «ամերիքըն բոյն ու գըրլը» հաճախ են ունենում մեզանում, մանավանդ ընտրություններից առաջ (բա կարծո՞ւմ եք` մեր «վոյին», համատեղությամբ երբեմնի նախագահ պարոն Քոչարյանն իզո՞ւր էր «WikiLeaks»-ում անկեղծանում, թե ամերիկյան կողմը հայաստանյան ընտրություններում հանդես է գալիս որպես առանձին կուսակցություն):
Հիշենք, որ 2007-ին «այդ կուսակցությունն» իր ձայները տվեց «Ժառանգությանը», որին զուգահեռ էլ մի ահագին աշխատանք տարավ յուր դեսպանատանը` «Հանրապետություն» կուսակցության և ՕԵԿ-ի հետ (2007-ին), որպեսզի վերջիններս որպես արևմտյան ուժ միանան, բլոկ կազմեն և միասին հանդես գան խորհրդարանական ընտրություններում (մեր ունեցած տեղեկություններով` բանակցությունները վարվում էին Մհեր Շահգելդյանի և Սուրեն Սուրենյանցի հետ):
Ինչ-ինչ պատճառներով չստացվեց:
Չի ստացվի նաև ԱԳ նախարարների սպասվելիք անտանտը: Շատ պարզ պատճառով. Քոչարյանի սիրտը խառնում է «յանկիներից»:
Իսկ Քոչարյանի սիրտն այս պահին Վարդան Մինասի Օսկանյանի «լեռներում» է, որն էլ ունի կոնկրետ-ռուսական լոկացիա:
ԲՀԿ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ