Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական իշխանությունները ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի ուղիներ են մշակում: Արտասահմանում ապրող ադրբեջանցիների հետ համատեղ նրանք պատրաստվում են ստեղծելու թուրքական սփյուռք: «Հուրիեթի» փոխանցմամբ` Թուրքիան փորձելու է ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված աշխատանքում ներգրավել համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների, գրողների, ռեժիսորների, համացանցում ավելացնել Հայոց ցեղասպանությունը ժխտող նյութերի թիվը, ուժեղացնել տեղեկատվական պայքարը:
Սեպտեմբերի 15-ին թուրքական սփյուռքի 1000 ղեկավարներ հանդիպելու են` համակարգելու Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի ծրագիրը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ