ԱԺ ընտրություններն ավարտված են, քվեները` հաշվարկված, մնում է մասնակից քաղաքական ուժերի գնահատականը։ Կառավարության երեկվա նիստից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանից փորձեցինք ճշտել` գո՞հ է ընտրությունների արդյունքներից։ «Իհարկե, գոհ եմ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կրկնապատկեց իր ներկայությունը` անցած գումարման ԱԺ-ի համեմատ»,- մեր հարցին ի պատասխան ասաց նախարարը։ Ի դեպ, լրագրողների մյուս հարցերին, այն է` ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կկազմի՞, կամ դրա անհրաժեշտությունը կա՞, կշարունակի՞ պաշտոնավարել, եթե կոալիցիա ձևավորվի, նախարարը մեկ պատասխան ուներ. «Չգիտեմ»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ