ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Կա՞ արդյոք  քավարան

    Կա՞ արդյոք քավարան

    22.11.2013| 11:20
    ՈՒղղափառ արևելյան եկեղեցին քավարան՝ «պուրգատորիուս», բառը թարգմանեց «չիստիլիշչե», որը նշանակում է սրբարան կամ մաքրարան: ՈՒղղափառ եկեղեցին, չնայած չորդեգրեց քավարանի կաթոլիկական դոգմատիկ մոտեցումները, բայց և այնպես ընդունեց հոգիների հետմահու վիճակների այնպիսի ուսմունք, որն իր հիմքերում աղերսվում է արևելյանի հետ։ Օրինակ, ըստ ուղղափառների, հոգիները մահվանից հետո օգնության կարիք ունեն, այդ պատճառով եկեղեցին աղոթում է նրանց «կամա թե ակամա մեղքերի» թողության համար, այն հույսով, որ այն կմեղմացնի նրանց տանջանքները և ազատություն կշնորհի ի վերջո։
  • Բոլոր մասնակիցները հայտնի են

    Բոլոր մասնակիցները հայտնի են

    22.11.2013| 11:17
    Հայտնի են դարձել 2014-ին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից հավաքականները, որոնք ընդհանուր թվով երեսուներկուսն են:
  • Ստվերում և ստվերից դուրս
  • Երեք զուգահեռներ,  որ մտադիր են հատվել

    Երեք զուգահեռներ, որ մտադիր են հատվել

    22.11.2013| 00:34
    Նոյեմբերի 19-ին Վիեննայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Հանդիպեցին տևական ընդմիջումից հետո, որ պայմանավորված էր Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայից Ադրբեջան վերադարձով ու ազգային հերոս հռչակվելով: Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները դեռ վերականգնված չեն:
  • Եվրոպայում ջինը շշից բաց է թողնվում

    Եվրոպայում ջինը շշից բաց է թողնվում

    22.11.2013| 00:26
    Գլոբալ խաղում տեղի ունեցող դասավորությունների արագությունը շատերի ենթագիտակցությունն է սևեռել նախորդ դարասկզբի` Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող նույնական «եռուզեռի» վրա:
  • Առանց չեմուչումի

    Առանց չեմուչումի

    22.11.2013| 00:24
    Հայաստանյան ներքաղաքական օրակարգն անցնող օրերին, ի տաբերություն արտքաղաքականի, այնքան էլ հարուստ չէր: Չհաշված լոկալ զարգացումներն ու բողոքները, որոնք քանակականից առայժմ չեն վերածվում որակականի: Սակայն, ինչպես երբևէ, հետաքրքիր էր իշխանական տանդեմը, ուր, թարսի պես, ամեն բան երևակվեց ոչ թե ներքին, այլ արտքաղաքական լակմուսով:
  • Հրաժարականներ Գյումրու քաղաքապետարանում

    Հրաժարականներ Գյումրու քաղաքապետարանում

    22.11.2013| 00:14
    Գյումրու քաղաքապետարանում հերթական հրաժարականի դիմումն է գրել կրթության բաժնի պետ Արմեն Նախշքարյանը, ով նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս է։ ՈՒշագրավ է, որ մասնագիտությամբ պատմաբան Նախշքարյանը մշտապես համարվել է Սամվել Բալասանյանի թիմի անդամ և աշխատանքի էր անցել ԳՊՄԻ ռեկտոր Վարդևան Գրիգորյանի անմիջական բարեխոսությամբ։
  • Արմեն Աշոտյանին լուրջ փորձություն է սպասում

    Արմեն Աշոտյանին լուրջ փորձություն է սպասում

    22.11.2013| 00:12
    Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր միավորման լուրից տևական ժամանակ ալեկոծվում են քաղաքի ուսանողությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը:
  • Բաց նամակ ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    Բաց նամակ ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    22.11.2013| 00:11
    Պարոն նախագահ, շատ հաճախ պարգևներ, կոչումներ եք շնորհում։ Մենք այս փաստը դրական ենք գնահատում, բայց Հայաստանի Հանրապետությունում կա մի կղզի, որի մասին գրեթե բոլորը մոռացել են։ Այստեղ ապրում են 104 ցմահ դատապարտյալներ, որոնցից 35-ը նախկինում մահապատժի դատապարտվածներ են։
  • Ասում են...

    Ասում են...

    22.11.2013| 00:09
    ...թե Քոչարյանի կողմնակիցներն արել և անում են ամեն ինչ, որ Պուտինը հանդիպի երկրորդ նախագահի հետ, որպես մաքսիմում ծրագիր, և որպես մինիմում ծրագիր, գոնե մի քանի րոպե, խիստ ջերմ բարևի-պաչի նրան, խոսի հետը եղանակից, գազետից-բանից, անցնող-դարձողից, որ մերձԲՀԿ-ական «կամերաները», կայքերը նկարեն, սփռեն հետգրությամբ առ այն, որ Պուտինը «դաբրո» տվեց Քոչարյանին. շուտով նա կվերադառնա մեծ քաղաքականություն: