19.11.2013|
13:20
Պտուղ-բանջարեղենի խանութում տեսականին կարգով-սարքով դասավորած է, տեղը տեղին: Մրգերի արկղերի վրա համապատասխան «անուն-ազգանուններն» են ու դրանց հեռախոսի համարները, որ պարզվում է՝ գներն են: Նայում եմ՝ կարդում. «Ամերիկական տանձ», հաջորդը՝ «Չինական տանձ»… Նայում եմ, հաջորդ արկղում մեր տեղական ընտիր տանձերն են շարված՝ առանց որևէ գրության: "За державу обидно" տոնով, բարձր-բարձր ասում եմ. «Ա´յ մարդ, բա մեր տանձերի վրա՞ ինչի չեք գրել՝ «Հայկական տանձ»: