ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Ձրի լիկբեզ

    Ձրի լիկբեզ

    19.11.2013| 00:51
    Հայաստանյան ներքին և արտաքին քաղաքական օրակարգերը շատ թեժ են ստացվում: Մի կողմում Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպումն է` վիլնյուսյան գագաթնաժողովի ֆոնին, մյուս կողմում` ներքաղաքական «հեղափոխություններն» են. Գայ Ֆոքսն իր դիմակները փոխանցել է «կուտակային համակարգին»:
  • Ասում են...

    Ասում են...

    19.11.2013| 00:49
    ...թե իշխանական վերին էշելոնում հատուկ քննարկման առարկա է եղել խորհրդարանում տիրող մթնոլորտը, մասնավորապես, անվերջ տուրուդմբոցների առարկա դարձող գործուղումների թեման, որն ահավոր թափ է հավաքել խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի օրոք:
  • Հայերենը՝ պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային

    Հայերենը՝ պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային

    19.11.2013| 00:47
    Օրերս պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀԿ արտաքին կապերի փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, ի շարս այլոց, հանդիպել էր նաև «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Կոնստանտին Կոսոչովի հետ, հյուրընկալվել վերջինիս «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր. «Թույլ տվեք համարձակվել և ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, ուր բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական»։ Իմա` հայերենը ևս ՄՄ-ի համար դիտել որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը թող լինի աշխատանքայինը:
  • Մեդվեդևը հրաժարականի դիմում կգրի՞

    Մեդվեդևը հրաժարականի դիմում կգրի՞

    19.11.2013| 00:44
    Վաղուց էր խոսվում, որ Պուտինը մտադրվել է Մեդվեդևին փոխարինել Ալեքսեյ Կուդրինով (ոմանք էլ Դմիտրի Ռոգոզինին են մատնանշում)։ Ասել, թե Կրեմլում սկանդալ է հասունանում, քիչ է, որովհետև ջինը հազիվ են պահում շշում: Խնդիրն «արտաքուստ» վերաբերում է հարկային օրենքների փաթեթին: Պուտինը Դումա է ներկայացրել օրենք, ըստ որի նախատեսվում է հարկային խախտումների համար քրգործեր հարուցելու իրավասությունը ներքին գործերից վերցնել և հարկային մարմնին տալ, որովհետև իր վարչապետությունից հետո` Մեդվեդևի ժամանակ շատ քիչ քրգործեր են հարուցվում հարկային պարտավորությունները չկատարելու մասով, ինչն էլ խարխլում է ռուսական տնտեսության հիմքերը:
  • «Ես սովոր եմ, որ իմ կյանքում հատկապես  կանայք են ինձ վիրավորում և հասցնում  ամենածանր ու ցավալի հարվածները»

    «Ես սովոր եմ, որ իմ կյանքում հատկապես կանայք են ինձ վիրավորում և հասցնում ամենածանր ու ցավալի հարվածները»

    19.11.2013| 00:41
    -Պարոն ՈՒրիխանյան, ճի՞շտ է, որ ԲՀԿ-ն ցանկանում է անդամակցել Եվրոպայի պահպանողական և ռեֆորմիստական կուսակցությանը: Պարոն ՈՒրիխանյան, խնդրում եմ կոնկրետ պատասխանեք, թե չէ երբեք կոնկրետ պատասխան չենք ստանում. ինչպե՞ս է Ձեզ հաջողվում այնքա՜ն երկար խոսել և գրեթե ոչինչ չասել. թրեյնինգնե՞ր եք անցել, թե՞ դա «ինքնակամ» է ստացվում: -Գիտե՞ք ինչու է այդպես. Դուք ուզում եք, որ ես անպայման ասեմ այն, ինչ Ձեզ պետք է, բայց եթե ես չունեմ այդ ասելիքը, ինչպե՞ս ասեմ:
  • ԲՀԿ-ի սիրտը  վարչապետի աթոռ չի՞ ուզում

    ԲՀԿ-ի սիրտը վարչապետի աթոռ չի՞ ուզում

    19.11.2013| 00:39
    -2014-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ու ԲՀԿ-ն քննադատությունների տարափ տեղացին կառավարության հասցեին: Ի վերջո, տեսակետ հնչեց, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եթե նման նախաձեռնությամբ հանդես գան ընդդիմադիրները, ԲՀԿ-ն կմիանա՞ դրան: -Կլինի, կմտածենք: Մենք դեմ ենք «հայտարարություն՝ հայտարարության համար» աշխատաոճին: Երբ այդպիսի բան լինի, նման իրավիճակ ստեղծվի, կխոսենք: Հիմա հայտարարություն անենք, որ ինչ-որ մեկին ասենք` դու վա՞տն ես, մենք բառերով արդեն ասում ենք, թե ինչու է վատ:
  • «Եթե ոչ Հայաստանը, ո՞վ այս տարածաշրջանում կարող է ստանձնել քաղաքակրթական առաքելությունը»

    «Եթե ոչ Հայաստանը, ո՞վ այս տարածաշրջանում կարող է ստանձնել քաղաքակրթական առաքելությունը»

    19.11.2013| 00:35
    Նոյեմբերի 17-ին խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որին իբրև փորձագետ մասնակցում էր ԵվրԱզԷսի ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի եվրասիական տնտեսական հարցերով բյուրոյի անդամ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ։
  • Գյումրու «տարօրինակ» ոստիկանները

    Գյումրու «տարօրինակ» ոստիկանները

    19.11.2013| 00:27
    Օրերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Տեղի մեր աղբյուրները պատմում են, որ քաղաքի «Կենտրոն» համատիրության նախագահի տեղակալ Համլետ Հովհաննիսյանը (մականունը` Միլիցա Համլետ), որ նախկինում ոստիկանության աշխատակից է եղել, յուրացրել է համատիրության հավաքած աղբի և բնակսպասարկման վարձերի գումարը ու «թռել»:
  • Բաղդասարյանը հրավիրել է, Ծառուկյանը չի ընդունել հրավերը

    Բաղդասարյանը հրավիրել է, Ծառուկյանը չի ընդունել հրավերը

    19.11.2013| 00:25
    Վերջերս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը տոնեց իր քառասունհինգամյակը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի քաղաքական էլիտան, բազմաթիվ հյուրեր արտերկրից: Հետաքրքիր է, որ Արթուր Բաղդասարյանն իր ծննդյան արարողությանը հրավիրել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
  • Հարկային վարչարարությունն  ու պետբյուջեն

    Հարկային վարչարարությունն ու պետբյուջեն

    19.11.2013| 00:19
    Յուրաքանչյուր երկրի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի պատասխանատուն պետբյուջեն է, ուստի ՀՀ 2014-ի պետբյուջեի նախագծի շուրջ «իրարուտոցին» միանգամայն բնական էր: Ինչպես քաղաքական տարբեր ուժերի, այնպես էլ շատ գործարարների մտահոգում է հատկապես եկամուտների ապահովման հարցը: Ի՞նչ են մտածում այս մասին գործադիրն ու գործարարը: