ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    18.11.2013| 11:53
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 07.00-ից մինչև նոյեմբերի 20-ը ժամը 19.00-ն Էրեբունի վարչական շրջանում, բացառությամբ Արցախ պողոտայի, կդիտարկվեն ժամանակացույցի խախտումներ, իսկ բարձրահարկ շենքերի վերին հարկերում՝ ջրի ճնշման տատանումներ: Իսկ պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ թաղամասի, Բաբաջանյան և Աճառյան փողոցների, ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի, թիվ 12 պոլիկլինիկայի, Խուդյակով 2, 3, 4, 68, 68/1, 70, 84/1 շենքերի, Ավանի 7-րդ փողոցի 1-ին և 4-րդ նրբանցքների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Օլանդը  պահանջում է, Օբաման` զգույշ առաջ գնում

    Օլանդը պահանջում է, Օբաման` զգույշ առաջ գնում

    18.11.2013| 11:41
    Ժնևում վերջերս կայացած Իրան-«վեցնյակ» բանակցություններից հետո Իրանը մեղադրանքներ հնչեցրեց Ֆրանսիայի հասցեին` ասելով, թե Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը չստորագրվեց Ֆրանսիայի պատճառով: Երեկ Ֆրանսիայի նախագահը Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում պատասխանել է լրագրողների հարցերին և մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ պայմաններ է դրել, որոնք, ամենայն հավանականությամբ, առաջ են քաշվել դեռևս Ժնևի բանակցությունների ժամանակ: Ֆրանսուա Օլանդն ասել է, թե Իրանը պետք է չորս պահանջ կատարի, որոնց պարագայում միայն պաշտոնական Փարիզը հնարավոր է համարում համաձայնագրի ստորագրումը:
  • Պատանիներն ու երիտասարդները պայքարում են ծխելու դեմ

    Պատանիներն ու երիտասարդները պայքարում են ծխելու դեմ

    18.11.2013| 11:39
    Նոյեմբերի 15-17-ը «Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ»» հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում անցկացրեց «Երիտասարդները՝ հանուն գիտակցված ընտրության» ծրագիրը։ Այն իրականացվում էր ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում» անվանակարգում։
  • ՌԴ մեկնող միգրանտները քննություն կհանձնեն

    ՌԴ մեկնող միգրանտները քննություն կհանձնեն

    18.11.2013| 11:35
    Ռուսաստանի Կրթության նախարարությունը նախատեսում է խստացնել կանոնները Ռուսաստանում աշխատել ցանկացող միգրանտների նկատմամբ` փորձաքննության միջոցով: Ըստ տվյալ կառույցի, օտարերկրյա քաղաքացիների փորձարկումը կներառի ոչ միայն ռուսերեն հարցեր, այլև տարածաշրջանին, երկրի պատմությանը, մշակույթին առնչվող, ինչպես նաև` իրավական հարցեր:
  • Չկա պրոֆեսիոնալիզմ` չկա դիվանագիտություն

    Չկա պրոֆեսիոնալիզմ` չկա դիվանագիտություն

    18.11.2013| 11:28
    Ջոն Քենեդիի դուստր Քերոլայն Քենեդիի` Ճապոնիայում դեսպան նշանակվելու կապակցությամբ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ մի քանի հարց է ուղղել «DIPLOMAT.AM»-ին, որոնց պատասխաններն ամփոփված են ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ վերոհիշյալ խորագիրը կրող հոդվածում:
  • Իսրայելը չի վստահում ԱՄՆ-ին

    Իսրայելը չի վստահում ԱՄՆ-ին

    18.11.2013| 11:18
    Իսրայելական Մոսադը Սաուդիան Արաբիայի իշխանությունների հետ համատեղ նախագիծ է մշակում Իրանի վրա հարձակում իրականացնելու համար, եթե Իրանի միջուկային հարցերի վերաբերյալ Ժնևյան բանակցությունների արդյունքը չգոհացնի` գրում է Sunday Times-ը:
  • Աժ և Պետդումայի հանձնաժողովների հայտարարությունը` Մաքսային միության վերաբերյալ

    Աժ և Պետդումայի հանձնաժողովների հայտարարությունը` Մաքսային միության վերաբերյալ

    18.11.2013| 11:12
    ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեն նոյեմբերի 17-ի համատեղ նիստում հանդես եկան հայտարարությամբ:
  • Ազնավուրը Վարդան Պետրոսյանին օգնելու կոչ է արել

    Ազնավուրը Վարդան Պետրոսյանին օգնելու կոչ է արել

    17.11.2013| 20:34
    Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Facebook սոցցանցի իր էջում կոչ է արել միջնորդագիր ստորագրել` ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի:
  • Պեկինը «ցուցադրական տեմպերով»  ներխուժել է նաև ատոմային էներգետիկայի համաշխարհային շուկա

    Պեկինը «ցուցադրական տեմպերով» ներխուժել է նաև ատոմային էներգետիկայի համաշխարհային շուկա

    17.11.2013| 17:29
    Օրերս աշխարհի լրատվամիջոցներում ամեն առումով հատկանշական մի տեղեկություն երևաց այն մասին, թե Մեծ Բրիտանիայի իշխանությունները Հինքլի Փոյինգի հրվանդանում և երկրի հարավ-արևմուտքում ատոմակայաններ կառուցելու վերաբերյալ 26 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ շինարարության պայմանագիր են կնքել չինական GNC ու CNNC և ֆրանսիական EDF ընկերությունների հետ։
  • «Հասարակությունը հիասթափված է  և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից»

    «Հասարակությունը հիասթափված է և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից»

    17.11.2013| 17:11
    Հասարակական դժգոհությունները «պարպելու» փոխարեն հայաստանյան իշխանություններն ավելի են սրում իրավիճակը` չփոխելով անգամ կարևոր կառույցների ղեկավարներին, ավելին՝ վերանշանակում նրանց: Ինչո՞ւ հասարակությանը չեն գոհացնում իշխանության քայլերը, ինչո՞ւ իշխանությունները բարեփոխումների ճանապարհով չեն գնում: