17.11.2013|
12:13
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը Интерфакс գործակալության հետ զրույցում ասել է, որ 2 երկրներին միավորող շահերի ու խնդիրների քանակը շատ ավելի մեծ է, քան՝ տարաձայնությունները։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ դեսպանը նաև նշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը պետք է աշխատեն ունեցած տարաձայնությունները հարթելու ուղղությամբ։