ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • «Չեք գտնի մի երկիր, որտեղ քարոզից հետո Հայաստանի հիմն են երգում` հայերեն չիմանալով»

    «Չեք գտնի մի երկիր, որտեղ քարոզից հետո Հայաստանի հիմն են երգում` հայերեն չիմանալով»

    15.11.2013| 17:21
    Բուխարեստում կայացած «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին նվիրված ասուլիսում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ հետազոտող, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ խոսեց մի քանի կարևոր հարցերի մասին: Բանախոսը նշեց, որ իր զեկուցումը նվիրված էր Հակոբ Սիրունուն, ով մեր մշակույթի, հայագիտության, արևելագիտության գագաթներից է և վերջին տարիներին հայ-ռումինական բարեկամության խորհրդանիշներից մեկն է համարվել: Իսկ որ հայերը մեծ ներդրում ունեն Ռումինիայի և մշակույթի, և գիտության մեջ, ըստ բանախոսի, կասկած չի հարուցում:
  • Որպեսզի մանանեխը չմատուցվի ճաշից հետո

    Որպեսզի մանանեխը չմատուցվի ճաշից հետո

    15.11.2013| 16:42
    ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը Աղվերանում ընթացող «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունության կարևոր սկզբունքներ» թեմայով սեմինարի ժամանակ նկատեց, որ հանրությունը, ուսուցիչները, մասնագետները սկսում են կարծիք հայտնել դասագրքի մասին միայն այն ժամանակ, երբ այն տպագրված է լինում, և չորս տարի այդ դասագիրքը ծառայում է որպես ուսումնական ձեռնարկ: Նա հիշեցրեց, որ դասագիրքը մինչև դպրոց մտնելը պետք է ենթարկվի փորձաքննության:
  • Թայֆունից տուժածներին կօգնի Facebook-ը

    Թայֆունից տուժածներին կօգնի Facebook-ը

    15.11.2013| 16:35
    Ֆիլիպպիններում ավերիչ «Հայան» թայֆունից տուժածներին դրամական օգնություն կարող է ցուցաբերել Facebook սոցիալական ցանցի ցանկացած օգտատեր:
  • ՀՀԿ-ի երաժշտական նվերը՝ ուսանողներին (տեսանյութ)

    ՀՀԿ-ի երաժշտական նվերը՝ ուսանողներին (տեսանյութ)

    15.11.2013| 16:32
    Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն այսօր ինքնատիպ անակնկալ էր պարգևել բուհերի ուսանողներին։ Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով պետական կոնսերվատորիայի ուսանողները, շրջելով բուհից բուհ, իրենց կատարումներն էին նվիրում՝ այդպիսով շնորհավորելով նրանց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։
  • Միասին հնչեցնենք Խաչատրյանի գործերը Մոսկվայում

    Միասին հնչեցնենք Խաչատրյանի գործերը Մոսկվայում

    15.11.2013| 16:12
    Այս տարվա նոյեմբերի 24-ին աշխարհի խոշորագույն մշակութային կենտրոնում՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կհնչի աշխարհի մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Մեր հայրենակցի երաժշտությունը Մոսկվայում ներկայացնելու առաքելությունը ստանձնել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Համերգին մնացել են հաշված օրեր, սակայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին չի բավականացնում որոշ գումար` կազմակերպելու այս իրադարձությունը:
  •  «Սա տխուր պատմություն է, որովհետև հայությունը ձուլվել է»

    «Սա տխուր պատմություն է, որովհետև հայությունը ձուլվել է»

    15.11.2013| 15:47
    Այսօր մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Բուխարեստում կայացած «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին: Մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ այս միջացառումներին պատրաստվել են մոտ երկու տարի:
  • Արմեն Աշոտյանը միայն «ծաղիկներն» է տեսնում

    Արմեն Աշոտյանը միայն «ծաղիկներն» է տեսնում

    15.11.2013| 15:40
    Աղվերանում ընթացող «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքներ» թեմայով երկօրյա սեմինարի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ սպասվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում: Ի հավելումն այդ լուրի՝ նա նշեց նաև, որ այդ աշխատավարձերը բարձր են լինելու լրագրողների աշխատավարձերից:
  • Արվեստագիտությանը ծերացման վտանգ չի սպառնում

    Արվեստագիտությանը ծերացման վտանգ չի սպառնում

    15.11.2013| 15:26
    Նոյեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների 8-րդ գիտական նստաշրջանը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտական նստաշրջանը նվիրված է ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին։
  • Սնունդ մատակարարող երեք ընկերություններ տուգանվել են 45 մլն դրամի չափով

    Սնունդ մատակարարող երեք ընկերություններ տուգանվել են 45 մլն դրամի չափով

    15.11.2013| 15:24
    Մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերությունների Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր իր հերթական նիստին տուգանեց 45 մլն դրամի չափով:
  • Անահիտ Բախշյանը քաղաքապետին առաջարկում է լսել հաշմանդամներին

    Անահիտ Բախշյանը քաղաքապետին առաջարկում է լսել հաշմանդամներին

    15.11.2013| 15:21
    Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հանձնաժողովում Երևանի 2014-2017թթ. քառամյա զարգացման ծրագրի շուրջ քննարկումներ ծավալելու խնդրանքով: