ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Ռուսաստանը չի կարող միաժամանակ խաղաղության քարոզ անել ու պատերազմական սպառնալիքներ հնչեցնել

    Ռուսաստանը չի կարող միաժամանակ խաղաղության քարոզ անել ու պատերազմական սպառնալիքներ հնչեցնել

    15.11.2013| 13:40
    «Եթե Մոսկվան հուսով է, որ Կովկասում կայուն իրավիճակը կպահպանվի մինչ փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը, ապա ռուս զինվորականներն այդպես չեն կարծում»,-գրել է euobserver.com կայքի հոդվածագիր Ալեքսանդրոս Փեթերսենը: Հեղինակը հիշեցնում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության «Красная звезда» թերթի հետ զրույցում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է ներքաշվել Ղարաբաղյան հակամարտության մեջ, եթե Ադրբեջանը որոշի ուժի կիրառմամբ վերականգնել վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ:
  • Նոր պատժամիջոցները դեմ են նոր իրավիճակին

    Նոր պատժամիջոցները դեմ են նոր իրավիճակին

    15.11.2013| 13:39
    ԱՄՆ պետական քարտուղար Ջոն Քերին գտնում է, որ Կոնգրեսի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է տապալել պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերը:
  • Առանց Ստեփանակերտի կարծիքի ոչ մի լուրջ հարց չի լուծվի

    Առանց Ստեփանակերտի կարծիքի ոչ մի լուրջ հարց չի լուծվի

    15.11.2013| 13:35
    «Независимая газета»-ն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ քննարկված և մերժված օրինագծին: Պարբերականը հիշեցնում է, որ «Ժառանգություն» խմբակցության առաջարկած օրինագծին Աժ 131 պատգամավորներից կողմ է քվեարկել միայն 10-ը: Չսպասելով խորհրդարանի որոշմանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Լեռնային Ղարաբաղ և իր գործընկերոջ` Բակո Սահակյանի հետ ծանոթացավ զինծառայության պայմաններին:
  • Միջուկային խնդիրը լուծվում է երկու ձևաչափերով

    Միջուկային խնդիրը լուծվում է երկու ձևաչափերով

    15.11.2013| 13:34
    ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի նոր հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին Վիեննայում: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը ղեկավարում էր Յուկիա Ամանոն: Թեհրանում ավարտված բանակցությունների արդյունքում համաձայնություն է կայացվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն տարածելու մասին: Թեհրանի երկխոսությունը միջազգային հանրության հետ կայանում է երկու ձևաչափով` միջնորդների վեցյակը զբաղվում է քաղաքական-ռազմավարական հարցերով, ՄԱԳԱՏԷ-ն` որոշակի տեխնիկական խնդիրներով:
  • Հանրակրթության թափանցիկությունը

    Հանրակրթության թափանցիկությունը

    15.11.2013| 13:09
    Նոյեմբերի 15-17-ը Աղվերանում ընթանում է «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքներ» թեմայով երկօրյա սեմինարը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին, կարևորեց երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում շախմատի ուսուցումը:
  • Պիտի Եվրոպային ասենք` դուք եք սխալ

    Պիտի Եվրոպային ասենք` դուք եք սխալ

    15.11.2013| 13:00
    «Մեր անվտանգության խնդիրը լինելության աստիճանի կարևորության հարց է, և որ դաշտում այն լավագույնս կլուծվի, այնտեղ պիտի լինենք: Որևէ մեկը սրա համար մեզ չի կարող մեղադրել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Մաքսային միության անդամակցությանը՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Եվրոպայի առաջ մեր անվտանգության հարց չենք դրել:
  • Սնոուդենը բարձր գին վճարեց աշխարհը խառնելու դիմաց

    Սնոուդենը բարձր գին վճարեց աշխարհը խառնելու դիմաց

    15.11.2013| 12:44
    ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող էր ԶԼՄ-ներին փոխանցել մինչև 200 հազար փաստաթուղթ: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը: Սա իրականում շատ մեծ թիվ է, որը կարող է բացահայտել ԱՄՆ-ի` այլ երկրների նկատմամբ վարած քաղաքականության շատ մանրամասներ: Սնոուդենի բացահայտումներից աշխարհի տարբեր երկրների և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների փոփոխություններ գրանցվեցին, նրանցից շատերը փորձեցին վերանայել իրենց վստահության չափաբաժինը ԱՄՆ-ի հետ բարեկամական շփումների դաշտում:
  • ՈՒկրաինացիները բացում են խաղաքարտերը

    ՈՒկրաինացիները բացում են խաղաքարտերը

    15.11.2013| 12:38
    Արդեն երկար ժամանակ ՈՒկրաինա-Եվրոպա-Ռուսաստան եռակողմ խաղի մեջ ուկրաինացիները ավելի հստակեցնում են իրենց «փորացավը»: ՈՒկրաինայի իշխող` Ռեգիոնների կուսակցության ֆրակցիայի փոխղեկավար Միխայիլ Չեչետովն ասել է, որ եթե Եվրոպական միությունը ցանկանում է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատությունը, ապա պետք է փոխհատուցի այն 20 մլրդ դոլար վնասը, որը եղել է Տիմոշենկոյի` ՌԴ-ի հետ կնքած գազային պայմանագրի արդյունքում:
  • Պաշտոնյաների խրախճանքի բյուջե

    Պաշտոնյաների խրախճանքի բյուջե

    15.11.2013| 12:33
    «Սա արտագաղթի, աղքատության և որոշ մարդկանց խրախճանքի շարունակության բյուջե է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` մասնավորեցնելով, որ «որոշ մարդկանց» ասելով նկատի ունի հազարից ավելի պաշտոնյանների:
  • Արփի ՈՍԿԱՆՅԱՆ. Սեփական անձի անպետքության զգացումն օր-օրի օտարում է հային Հայաստանից

    Արփի ՈՍԿԱՆՅԱՆ. Սեփական անձի անպետքության զգացումն օր-օրի օտարում է հային Հայաստանից

    15.11.2013| 12:31
    Ես հասկանում եմ մարդկանց, որ էլ չեն դիմանում և ուզում են արտագաղթել: Ես նույնիսկ հասկանում եմ նրանց, ովքեր սպառնում են իրենց արտագաղթով։ Նրանք դեռ չեն կորցրել միամիտ հույսը, թե Հայաստանում ինչ-որ մեկի պետք են: